486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կարգավորման գործընթացի արհեստական արագացումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ. փորձագետ
18:19
24 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կարգավորման գործընթացի արհեստական արագացումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Անցած մեկ - մեկուկես տարվա ընթացքում ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում որակական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում Ղարաբաղյան կարգավորման գործընթացի արհեստական արագացումը կարող է հակամարտող կողմերի միջև լարված իրավիճակի հանգեցնել»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Խոսելով աշխարհում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ նա նշեց Կոսովոյի նախադեպը։ «Կոսովոյի անկախության ճանաչումը ոչ մի միջազգային նորմի չի ենթարկվում, և դեռ շատ ժամանակ կանցնի, մինչև աշխարհը կգիտակցի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա։   

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա ազդող այլ ասպեկտների թվում քաղաքագետը նշեց Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը։  

Նրա խոսքերով Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի գտնի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև դիմակայություն կա։ «Ռուսաստանը թե ԱՄՆ-ի, թե Եվրոպայի հետ բարդ հարաբերություններ ունի, և Ղարաբաղյան հարցի կարգավորում պետք չէ ակնկալել, քանի դեռ վերևներում կոնսենսուս ձեռք չի բերվել»,- ասաց քաղաքագետը։

Գրիգորյանի կարծիքով կարգավորման դինամիկայի վրա բացասական ազդեցություն են թողնում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից տվյալ հարցի շուրջ լավատեսական ելույթները։ «Այդ ելույթները հույս են ներշնչում ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմին, որից հետո նորից հիասթափություն է գալիս»,- ավելացրեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։