481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հերթական ծեծկռտուքը հունական և Հայ առաքելական եկեղեցիների ներկայացուցիչների միջև կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 28-ին Բեթղեհեմում. պատգամավոր
16:57
24 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հերթական ծեծկռտուքը հունական և Հայ առաքելական եկեղեցիների ներկայացուցիչների միջև կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 28-ին Բեթղեհեմում՝ Քրիստոսի Ծննդյան տոնին նվիրված միջացառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքում, երկուշաբթի հայտարարեց Հանրապետական կուսակցությունից ՀՀ խորհրդարանի պատգամավոր Արտակ Գրիգորյանը։

Նոյեմբերի 9-ին Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում Գյուտ Խաչի տոնին նվիրված հայկական պատարագի ժամանակ տեղի ունեցավ ծեծկռտուք հունական և Հայ առաքելական եկեղեցիների ներկայացուցիչների միջև: Պատգամավորն այդ ժամանակ գտնվում էր Երուսաղեմում և դարձել էր միջադեպի ականատես։

«Հայ Առաքելական եկեղեցին Երուսաղեմում ամենաթույլ օղակն է, քանի որ պաշտպանված չէ պետության կողմից։ Իսկ հույները մշտապես փորձում են ցույց տալ, որ իրենք Տիրոջ Գերեզմանի Տաճարի լիիրավ տերերն են և պետք է ներկա լինեն Հայ Առաքելական եկեղեցու կողմից մատուցվող պատարագին։ Այն դեպքում, երբ դեռևս 1852թ. ընդունված ստատուս-քվոյի համաձայն, բոլոր քրիստոնյաները իրավահավասար են Տիրոջ Գերեզմանի մոտ»,- ասաց Գրիգորյանը լրագրողներին։

1852թ. թուրք սուլթան Սալադինի (Սալահ էդ-Դին) ճնշման տակ ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն վեց ուղղությունները՝ ուղղափառները, կաթոլիկները, սիրիացիները, հայերը, ղպտիներն ու եթովպացիները միմյանց միջև բաժանեցին  Տիրոջ Գերեզմանի Տաճարի յուրաքանչյուր սանտիմետրը, և այդ օրվանից պահպանում են ստատուս-քվոն։

Պատգամավորի խոսքերով, խնդրի լուծմամբ պետք է շահագրգռված լինի ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցին, այլև հայկական պետությունը և Սփյուռքը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: