478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի մարտյան անկարգությունների մասնակիցները ոստիկանների դեմ հրազեն և նռնակներ են օգտագործել. Գլխավոր դատախազություն
16:51
24 Նոյեմբերի 2008

Երևանի մարտյան անկարգությունների մասնակիցները ոստիկանների և Ոստիկանության զորքերի զինծառայողների դեմ հրազեն ու նռնակներ են օգտագործել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝ հղում անելով քննության տվյալներին։

«Մասնակիցների թվում եղել են անձինք, ովքեր օգտագործել են հրազեն և կրակել զինծառայողների ուղղությամբ, նետել մարտական նռնակներ, որի հետևանքով գրանցվել են մարդկային զոհեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ այդ անձանց նկարագրի վերաբերյալ նախաքննական մարմինն ունի կոնկրետ տվյալներ և նրանց հայտնաբերելու ուղղությամբ հստակ հանձնարարականներ են տրվել օպերատիվ-որոնողական մարմիններին:

«Օպերատիվ-որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են, և քննության լրիվությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝  նախաքննական մարմինն առայժմ նպատակահարմար չէր գտնում հրապարակել որոշ տվյալներ: Սակայն կան անձինք, ուժեր, որոնց համար ըստ ամենայնի քրեական գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտումն առաջնային չէ և նախընտրում են զբաղվել էժանագին «սենսացիաներով»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Նկատի ունենալով, որ որոշ ուժեր և նրանց ծառայող  լրատվամիջոցներ անհարկի շահարկում են անկարգությունների ժամանակ մարտական նռնակների օգտագործման փաստը՝ հայտարարում ենք,  որ անկարգությունների մասնակիցների կողմից մարտական նռնակներ, պայթուցիկ նյութեր ոստիկանների նկատմամբ 2008 թվականի մարտի 1-ին կիրառվել են, որի հետևանքով մահացել է  նաև ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանը»- ընդգծվում են մամուլից ծառայությունից:

Գլխավոր դատախազությունից նշեցին, որ իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն պնդումները, թե, իբր, Հ.Թադևոսյանի մամնից հանված մետաղական բեկորները փորձաքննության չեն ենթարկվել:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձաքննության եզրակացության  համաձայն Հ.Թադևոսյանի դիակի և հագուստի վրայից հայտնաբերված բեկորները գործարանային արտադրության «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տեսակի նռնակների պայթեցնելու համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչի միացման ականոցի վերին հատվածի բեկոր են:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մարտական նռնակներ չեն եղել»- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ զինծառայողների ուղղությամբ արձակվել են նաև կրակոցներ ավտոմատից ու ատրճանակից:

Հետագա ավելորդ շահարկումներից խուսափելու համար՝ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառմանը մասնակցած ոստիկանության զորքերի կազմում եղել է 1 դիպուկահար, ով խնդիր է ունեցել ապահովել զինծառայողների անվտանգությունը զինված հարձակումներից:

«Ատրճանակով զինված հանցագործին վնասազերծելու և զինվորների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով դիպուկահարը կրակել է նրա ոտքին: Վնասվածք ստացած անձը հասցրել է թաքնվել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Միջոցներ են ձեռնարկվում զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցներին, զինծառայողների նկատմամբ զինված հարձակումներ գործած, անկարգությունների ժամանակ հրազեն և պայթուցիկ նյութեր օգտագործած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեցին մամուլի ծառայությունից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: