480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Ռադիո Վան» ռադիոկայանը գրան-պրի է ստացել ԱՄՆ-ում` ռուսալեզու գովազդի «Advision Awards – 2008» միջազգային մրցույթում
16:05
24 Նոյեմբերի 2008

Ռուսալեզու  գովազդի «Advision Awards – 2008» միջազգային ամենամյա երրորդ մրցույթի հաղթողների անունները հայտարարվեցին նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ում՝ աշխարհի ամենալավ ժամանցային համալիրներից մեկում՝ Caesar’s Resort and Casino Աթլանտիկ Սիթիում։

«Այս մրցույթին առաջին անգամ մասնակցած հայկական ճանաչված «Ռադիո Վան» ռադիոկայանը ստացել է գրան-պրի՝ «Ամենածիծաղելի հոլովակ» անվանակարգում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Ռադիո Վանից»։

Մրցույթին մասնակցել է ավելի քան երեք հարյուր հեռուստա և ռադիոհոլովակ։ Դրանք ներկայացրել են շուրջ հիսուն գովազդային կազմակերպություններ, ներառյալ հայտերը McCann Erikson, Tel-Aviv Moskva, Тhe Publicis Group, Euro RSCG ընկերություններից և Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Իսրայելում, Կանադայում և Բելառուսում գործող բազմաթիվ այլ գործակալություններից։

Advision Awards-ն այս տարի անցկացվում է երրորդ անգամ։ Մրցույթի կազմակերպիչներն են Global Advertising Strategies խոշորագույն մարքեթինգային գործակալությունը և Առաջին Ալիք Համաշխարհային ցանցը։

Մրցույթը նվաճել է գովազդային վարպետության և միջազգային ռուսալեզու գովազդային պրոֆեսիոնալների առջև կանգնած հարցերի քննարկման խոշորագույն ֆորումի հեղինակություն։

«Մրցույթը դարձել է ռուսալեզու գովազդի հաջողության ինդիկատոր, Ռուսաստանի և ռուսալեզու արտերկրի մեդիա և գողազդային հնարավորությունների, ինչպես նաև ռուսական մշակույթի  և ռուսաց լեզվի տոն»,- նշվում է հաղորդագրությունում։

Այս տարի մրցույթն անցկացվում է Ռուսաստանի հաղորդակցության գործակալությունների ասոցիացիայի (ՌՀԳԱ) աջակցությամբ և միջազգային խոշորագույն  գովազդային փառատոնների՝ մոսկովյան միջազգային RED APPLE գովազդային փառատոնի, ռուսական ազգային «ԳԱՂԱՓԱՐ» («ИДЕЯ») գովազդային փառատոնի և Սոցիալական գովազդի մոսկովյան փառատոնի գործընկերությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։