478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի կողմից արված կոնկրետ քայլերը պետք է լինեն Հայաստանի «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանական շարունակությունը. փորձագետ
14:42
24 Նոյեմբերի 2008

Հայաստանի, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանական շարունակությունը պետք է լինեին Թուրքիայի կողմից՝ երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված կոնկրետ քայլերը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ Հայաստան էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը միասին դիտելու։ Գյուլի այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հաստատմանը վերաբերող հարցերը։

Դեմոյանի խոսքերով, որպես նորմալ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության դրսևորում՝ Թուրքիան պետք է վերսկսի Ղարս-Գյումրի երկաթգծի աշխատանքը, դիվանագիտական ներկայացուցչություն բացի Երևանում, ինչին կհետևի Անկարայում հայկական դիվանագիտական ներկայացուցչության բացումը, դադարեցնի Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական-քարոզչական գործողությունների մշակումն ու իրագործումը։

«Բացի այդ, Թուրքիան չպետք է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կապի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ», - ընդգծեց Դեմոյանը։ Նա նաև ավելացրեց, որ սրանք նախապայմաններ չեն, այլ քայլեր, որոնց իրագործումը Հայաստանի կողմից կընկալվի որպես «բարի կամքի դրսևորում և երկխոսության գնալու պատրաստակամություն»։

«Թուրքիայի նախագահ Գյուլի այցը Հայաստան որոշակի կուլմինացիա էր երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման գործընթացում։ Այժմ անկում է նկատվում, և ոչ հայկական կողմի նախաձեռնությամբ», - ասաց Դեմոյանը։

Նրա խոսքերով, կարծիքներն այն մասին, թե հարաբերությունների հաստատման ճանապարհին Հայաստանի կողմից արված առաջին քայլը հարկադրված էր և որոշ զիջումներ է ենթադրում, անհիմն են։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում Թուրքիան զբաղեցնում է ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: