481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային արժույթը կայուն է անգամ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում. խոսնակ
13:11
24 Նոյեմբերի 2008

Հայկական ազգային արժույթն օրեցօր առավել վստահելի ու կայուն է դառնում նույնիսկ համաշխարհային ‎ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ասված է ՀՀ դրամի թողարկման 15-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աբրահամյանն իր ուղերձում նշել է, թե անցումը հայկական դրամին հնարավորություններ ստեղծեց երկրում ‎ֆինանսաբանկային համակարգի կայացման ու տնտեսության զարգացման համար:

«Պետականության վերականգնումից ու պետականության խորհրդանիշների` դրոշի, զինանշանի, օրհներգի, հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության հաստատման վճռական ու կարեւոր քայլերից էր անցումը հայկական դրամին»,- ասվում է ՀՀ ԱԺ խոսնակի ուղերձում:

Աբրահամայանի խոսքերով, այսօր արդեն 15 տարվա պատմություն ունեցող դրամը կայուն ու վստահելի ազգային արժույթ է դարձել` անցած տարիներին բազում փորձությունների ու մարտահրավերների դիմակայելով ու դրանք պատվով հաղթահարելով: Նորանկախ Հայաստանի պատմության բաղադրիչներից մեկը լինելով` հայկական դրամն այսօր այլեւս մեր առօրյայի ու կյանքի անքակտելի մասն է դարձել:

Հայաստանի Հանրապետության դրամի թողարկման 15-ամյակի առթիվ խոսնակը շնորհավորում է նաև հանրապետության բանկային համակարգի աշխատողների օրը, համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթում արդյունավետ աշխատանք` ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման:

1993թ. նոյեմբերի 22-ին, ժամը 00.00-ին որպես Հայաստանի դրամական միավոր՝  պաշտոնապես ընդունվել է հայկական դրամը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: