484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը բարձր է գնահատում երկրի տնտեսական զարգացման աջակցությանն ուղղված ԱՄՀ ջանքերը
20:01
21 Նոյեմբերի 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալի հետ կայացած հանդիպման ընթացքում բարձր է գնահատել ԱՄՀ ջանքերը`երկրի տնտեսական զարգացմանն ու կայունությանն աջակցելու ուղղությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Նախագահը նշել է, որ առանց այդ օժանդակության Հայաստանը չէր կարող մեծ հաջողությունների հասնել»,- ասացին մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել օրերս ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից «Աղքատության կրճատման և տնտեսական աճի» (ԱԿՏԱ) ծրագրի հաստատման առթիվ:

Իր հերթին Պորտուգալը, ընդգծելով, որ վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանը տնտեսական լուրջ ձեռքբերումների է հասել` արձանագրելով տպավորիչ աճ, ասել է, որ իրենք ուրախ են Հայաստանի գործընկերը լինելու և այդ հաջողություններին թե ֆինանսական օժանդակությամբ, և թե խորհրդատվությամբ մաս կազմելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամին: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր փոխտնօրենը նշել է, որ այն լուրջ մարտահրավեր է յուրաքանչյուր երկրի համար:

Կողմերը կարծիքներ են փոխանակել ստեղծված պայմաններում Հայաստանի տնտեսության դիմադրողականության բարձրացման, ճգնաժամի ազդեցության մեղմմանն ուղղված կառավարության կողմից նախատեսվող քայլերի, լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորությունների մասին:

Երկրի ղեկավարն ասել է, որ առկա դժվարությունները լրացուցիչ խթան են հանդիսանում` ակտիվացնելու հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտում բարեփոխումները, բարձրացնելու կառավարման համակարգի արդյունավետությունը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: