486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը երկրում հավատարմագրված դիվանագաիտական առաքելություններին համագործակցություն է առաջարկում կրթության և գիտության ոլորտում
18:08
21 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի խորհրդարանը երկրում հավատարմագրված դիվանագաիտական առաքելություններին համագործակցություն է առաջարկում կրթության և գիտության ոլորտում, ուրբաթ հայտարարեց  Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Ուրբաթ հանձնաժողովը հանդիպում էր կազմակերպել Հայաստանում հավատարմագրված դիվանագաիտական առաքելությունների հետ, որոնք երկրում մարդասիրական բնույթի ծրագրեր են իրականացնում։

«Մենք խնդիր ենք դնում դրել աջակցել այն բազմաթիվ ծրագրերին, որոնք իրականացնում են Հայաստանում գործող դեսպանությունները, քանի որ Հայաստանի քաղաքացիների համար կարևոր են ինչպես քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտները, այնպես էլ հումանիտար համագործակցության բնագավառը»,- ասաց Աշոտյանը։

Նշելով, որ հումանիտար ոլորտի հարցերով խորհրդարանում զբաղվում է իր ղեկավարած հանձնաժողովը, Արմեն Աշոտյանը Նա վստահեցրեց, որ ծրագրերի իրականացման գործում խորհրդարանը կցուցաբերի անհրաժեշտ աջակցությունը, ընդհուպ  ֆինանսական, ինչը  հավաստեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց երկրներին, որոնք նպաստել են Հայաստանում ժամանակակից կրթական համակարգերի և արժեքների ներդրմանը, ինչպես նաև մշակութային առումով հարստացմանը:

Աշոտյանը նշեց, որ համագործակցության օրինակներից մեկն է Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրերի անցկացումը։

«Հումանիտար համագործակցության ոլորտը հենց այն հարթակն է, որը թույլ է տալիս մեր հասարակություններին ճանաչել իրար, փորձ փոխանակել և մտերմացնել հարաբերությունները երկրների միջև։ Մենք համագործակցության առաջարկ ենք անում. խորհրդարանը պատրաստ է համագործակցել բոլոր հումանիտար ոլորտներում տարբեր ուղղություններով»,- ասաց Աշոտյանը։

Ըստ նրա, նման համագործակցությունը թույլ կտա երկրներին ավելի լավ ճանաչել միմյանց և մշակել հետագա գործողությունների քաղաքականություն զարգացող և գլոբալիզացված աշխարհում։

«Բարձր գնահատելով ձեր կողմից իրականացվող ծրագրերն այս ոլորտում՝ մենք վստահ ենք, որ օրենսդիր մարմինը կարող է օգտակար լինել այս ծրագրերի իրագործման հարցում կազմակերպչական, մեթոդական, ծրագրային, քաղաքական, ինչպես նաև ֆինանսական տեսակատներից»,- ասաց Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ խորհրդարանն առաջին անգամ է համակարգային առաջարկ անում մարդասիրական ոլորտում համագործակցության մասին՝ վստահություն հայտնելով, որ այս ճանաչողական հանդիպումը լավ մեկնարկ կհանդիսանա երկկողմ կապերի նորմալացման և հետագայում փոխհամագործակցության համար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: