482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չպետք է հեռանա ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքից. ՀՀ նախկին արտգործնախարար
13:58
21 Նոյեմբերի 2008

Հայաստանը չպետք է ձեռքից բաց թողնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը, կարծում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Մեր դիվանագիտությանը հաջողվեց առաջընթացի հասնել մի փաստաթղթի ստեղծման գործում, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը և իր երկրի կարգավիճակի հարցը։ Այս ամենի շնորհիվ այս փաստաթուղթը ավելի արժեքավոր է մեզ համար», - ասել է նա նախօրեին՝ «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ։

Օսկանյանի խոսքերով, բանակցությունները շարունակվում են միևնույն փաստաթղթի շուրջ, ինչը գտնվում էր սեղանի վրա Հայաստանի նախորդ ղեկավարության ժամանակներում։ «Քաղաքական ուժերը տարբեր կերպ են մեկնաբանում այն, ենթարկում են քննադատության, սակայն կարելի է ասել, որ փաստաթուղթը հիմնվում է հիմնարար սկզբունքների վրա, որոնցից բխում են բազմաթիվ մանրամասներ», - ասել է նա՝ նշելով, որ չնայած այդ մանրամասները շատ են տարբերվում և կողմերի միջև ոչ բոլոր սկզբունքներն են համաձայնեցված, սակայն Հայաստանը չպետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հիմնական սկզբունքներից։

Միաժամանակ, ՀՀ նախկին արտգործնախարարը հայտարարել է, որ հետո ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կշարունակվեն բանակցությունները, ինչպիսի նոր հաջողություններ կհաջողվի ձեռք բերել և հնարավոր կլինի արդյո՞ք լուծում գտնել մնացած սկզբունքների գծով, որոնք կամրագրեն հիմնական սկզբունքի՝ ԼՂՀ ինքնորոշման դիրքորոշումը։

Այս առնչությամբ Օսկանյանը պարզաբանել է, որ Մադրիդյան սկզբունքներն իրենցից ներկայացնում են աշխատանքային, այլ ոչ թե ստորագրված փաստաթուղթ, և այն միակն է, որ այսօր գտնվում է բանակցությունների սեղանին։

«Այն պահին, երբ համանախագահները կասեն, թե այն այլևս չի աշխատում, և բանակցություններն այլ ուղով կընթանան, միայն այդ ժամանակ կարելի է խոսել փաստաթղթի բացակայության մասին։ Իսկ այսօր կարելի է ենթադրել, որ այն գործում է, և կողմերը շարունակում են բանակցություններ վարել այնտեղ ամրագրված սկզբունքների հիման վրա», - ընդգծել է նա։

Նա նաև ավելացրել է, որ խոսել այդ սկզբունքների մասին առավել բաց նշանակում է վտանգի ենթարկել փաստաթղթի պարունակությունը։ «Կա փաստաթղթի մանրամասները չբացելու ընդհանուր պայմանավորվածություն, և այդ պայմանավորվածությունն անհրաժեշտ է հարգել», - ասել է Օսկանյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: