480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» հայկական ավիաընկերությունն առաջարկում է ավիատոմսերի օն-լայն վաճառք
13:10
21 Նոյեմբերի 2008

«Արմավիա» հայկական ավիաընկերությունն առաջարկում է ավիատոմսերի օն-լայն վաճառք, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Հավատարիմ մնալով համաշխարհային արդյունաբերությունից հետ չմնալու ռազմավարությանը՝ «Արմավիա» ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է ավիատոմսերի գնման ժամանակակից տեխնոլոգիայի հնարավորություններ», - ասաց Ավետիսովան։

Նրա խոսքերով, «Արմավիա» ավիաընկերությունն անցել է էլեկտրոնային տոմսի (e-ticket) պրակտիկ կիրառմանը։ Այսօր դա տոմսի ձեռքբերման ամենահայտնի և ուղևորների համար ամենահարմար ձևն է։ Դրանից օգտվում են աշխարհի բոլոր առաջատար ավիաընկերությունները։

«Էլեկտրոնային տոմսի ձեռքբերման ամենահարմար տարբերակը՝ այն www.armavia.aero կայքից գնելն է։ Էլեկտրոնային տոմսը ձևակերպվում է ձեր անունով ամրագրումից և վճարում կատարելուց հետո, ինչից հետո դուք կարող եք տեսնել ձեր էլեկտրոնային տոմսի համարը էկրանի վրա։ Որպես հաստատում՝ դուք ձեր էլեկտրոնային փոստով ստանում եք երթուղային անդորրագիրը», - ասաց մամուլի քարտուղարը։

««Արմավիա» ավիաընկերության կայքից էլեկտրոնային տոմսի գնումը զգալիորեն կտնտեսի ձեր ժամանակը, քանի որ այլևս անհրաժեշտություն չի լինի գործակալություն մտնել ավիատոմս ձեռք բերելու համար», - ավելացրեց նա։

Էլեկտրոնային տոմսերի տեխնոլոգիան առաջացել է 1996 թ.-ին ԱՄՆ-ում։ Այժմ այն լայնորեն տարածված է աշխարհի շատ երկրներում։ Սկսած 2008 թ.-ից՝ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի բոլոր անդամները պարտավոր են կիրառել էլեկտրոնային տոմսեր։

Էլեկտրոնային տոմսերի առավելություններն ակնհայտ են, քանի որ էլեկտրոնային տոմսը հնարավոր չէ որևէ տեղ մոռանալ, կորցնել, այն հնարավոր չէ գողանալ։ Տոմսը գնելուց անմիջապես հետո երթուղու մանրամասները հեշտությամբ կարելի է ուղարկել աշխարհի յուրաքանչյուր կետում գտնվող բարեկամներին, ընկերներին կամ գործընկերներին։

Միշտ կարելի է էլեկտրոնային տոմս գնել այլ քաղաքում գտնվող բարեկամների կամ ընկերների համար և երթուղու մանրամասներն ուղարկել նրանց էլեկտրոնային փոստի միջոցով։

Ավետիսովայի խոսքերով, «Արմավիա» ավիաընկերությունը դինամիկ կերպով զարգանում է, բացվել են չվերթներ նոր ուղղություններով, ձեռք են բերվել ժամանակակից ինքնաթիռներ, ինչը թույլ է տվել կայուն կերպով ավելացնել ծավալները, կատարելագործել ավիափոխադրումների կառույցը, ապահովել չվերթների լայն և արդյունավետ ցանցի զարգացման պլանները։

«2008 թ.-ի ընթացքում «Արմավիա» ավիաընկերությունը պահպանել է զարգացման տեմպերը (դրա վկայությունն է այս տարվա հոկտեմբերին 500 հազարերորդ ուղևորի ճանապարհումը), կատարելագործել է անվտանգության կանոններն ու տեխնիկական սպասարկումը հասցրել է առավել բարձր մակարդակի», - ասել է նա։

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading  ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանցը դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ «Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 70 կանոնավոր չվերթ՝ աշխարհի 14 երկրների 35 ուղղություններով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։