478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահի հանդիպման հիմնական նպատակը հասարակության շրջանում ղարաբաղյան հարցի վերաբերյալ անհանգստության վերացումն էր. նախկին արտգործնախարար
12:42
21 Նոյեմբերի 2008

Հանրապետության քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման հիմնական նպատակը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հասարակությանը հանգստացնելու և անհանգստությունը վերացնելու ցանկությունն էր, կարծում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Հինշգաբթի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի 50 քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը։ Հանդիպման թեման էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը։

«Կարծում եմ, որ նախագահի հիմնական նպատակը մեր հասարակությունը հանգստացնելն էր, ասել, որ ամեն ինչ կարգին է և անհանգստանալու առիթ չկա, որ Ղարաբաղը ոչ ոք չի հանձնում, և ես կարծում եմ, որ դա պետության ղեկավարի կողմից ճիշտ քայլ էր», - ասել է Օսկանյանը նախօրեին՝ «Շանթ» հեռուսատեսությանը տված հարցազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ եթե ավելի վաղ նման հանդիպումներն անցկացվում էին առանձին կուսակցությունների հետ, ապա այս խորհրդակցությանը մասնակցում էին աննախադեպ մեծ քանակությամբ մասնակիցներ, և «այս նախաձեռնությունը կարող է դրական տեղաշարժերի հանգեցնել»։

Նշելով, որ չի կարող մեկնաբանել այդ հանդիպման մանրամասները, քանի որ չի մասնակցել դրան՝ Օսկանյանը կարծիք է հայտնել, որ դեռևս ժամանակը չի եկել բանակցությունների սեղանին գտնվող փաստաթուղթը քաղաքական կուսակցությունների հետ քննարկելու համար, քանի որ այն բավականին շատ այլընթերցումներ է պարունակում։

«Գործադիր իշխանությանը, նախագահին և ԱԳ նախարարին դեռևս շատ բան կա անելու, այդ պատճառով դեռևս շատ վաղ է քննարկման հանել փաստաթուղթը և բացել դրա պարունակությունը քաղաքական ուժերի առջև», - պարզաբանել է նա։

ՀՀ նախկին արտգործնախարարի խոսքերով, քանի որ փաստաթղթի մանրամասները հայտնի չեն, ապա լուրջ անհանգստության առիթ չկա։

«Նախագահն իսկապես ցանկանում է կարգավորել ղարաբաղյան հարցը, նա եղել է պատերազմի մասնակից և լավ է պատկերացնում հնարավորինի սահմանները։ Ինձ չի անհանգստացնում այն փաստը, թե նախագահը կարող է այնպիսի քայլերի գնալ, որոնք կհակասեն ազգային շահերին», - ընդգծել է նա։

Այս առնչությամբ Օսկանյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցի կարգավորման ցանկություն միշտ եղել է, ուղղակի նախկին ղեկավարության մոտ դա չի ստացվել, «քանի որ մենք չէինք ցանկանում իջեցնել նշաձողը, որը մեզ համար սահմանել էինք, իսկ Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում այդ նշաձողի սահմաններում տարբեր սկզբունքների շուրջ որևէ համաձայնության գալու պատրաստակամություն չէր դրսևորում»։

«Այսօր իրավիճակը որոշ չափով փոխվել է։ Ռուս-վրացական հակամարտությունը, նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, Ադրբեջանի նախագահի վերընտրումը, այս ամենը, հնարավոր է՝ ավելի շատ հնարավորություն ստեղծի Բաքվի կողմից զիջումների համար՝ Հայաստանի կողմից սահմանված նշաձողին մոտենալու և մեզ հետ որևէ համաձայնության գալու նպատակով», - ասել է նա՝ ավելացնելով, որ չի կարծում, թե ՀՀ նախագահը մտադիր է իջեցնել այդ նշաձողը։

Միաժամանակ Օսկանյանն ասել է, որ չի կարող ոչ մեկին մեղադրել, ճիշտ է համարում, որ մարդիկ անհանգստություն են արտահայտում և այս տեսակետից ճիշտ կլիներ հավաքել բոլորին, պարզաբանումներ ներկայացնել և նման կերպով հանգստացնել և քաղաքական ուժերին, և հասակարությանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։