486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Հայաստանի համար առաջնահերթային պետք է լինեն ԼՂՀ կարգավիճակի ու անվտանգության հարցերը. ՀՅԴ
19:48
20 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի համար առաջնահերթային պետք է լինեն ԼՂՀ կարգավիճակի ու անվտանգության հարցերը, ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ավարտին։ 

«Հայկական կողմն իրավունք ունի նախ լուծել այս հարցերը, իսկ հետո քննարկումներ անցկացնել այլ կետերի շուրջ»,- հինգշաբթի նա ասաց լրագրողներին՝ ամփոփելով երկրի ղեկավարի հետ հանդիպման արդյունքները՝ նվիրված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։   

Ռուստամյանը նշեց, որ այս հարցն այն 4 հիմնական խնդիրներից է, որոնք, ՀՅԴ կարծիքով, պետք է առաջին հերթին լուծում ստանան, և որոնք այսօրվա իր խորհրդակցության ընթացքում նա ներկայացրեց։

Այս խնդիրների թվում են, նրա խոսքերով, բանակցությունների բաղադրիչների ողջ սպեկտրով հստակ ձևակերպումների ապահովումը, դրանց կարգավորման ուղիների հայտնաբերումը, այդ թվում՝ փուլային։

Ռուստամյանը նաև ասաց, որ տարածքների և փախստականների հարցը պետք է քննարկվի փոխադարձ պահանջների դաշտում։

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը  բացառիկ իրավունքներ ստանա տարածքների և փախստականների հարցում»,- ընդգծեց նա։

Գերագույն մարմնի ներկայացուցիչը նշեց, որ ՀՅԴ պահանջներից մեկն այն է, որ առաջին հերթին պետք է վերականգնվի ԼՂՀ տարածքային ամբողջականությունը;

«Այսօր ղարաբաղյան տարածքների ավելի քան 1000 խորանարդ կմ-ը օկուպացված է Ադրբեջանի կողմից և դրանց վերադարձման հարցն է դրված»,- պարզաբանեց նա։ 

Բացի այդ, նրա համոզմամբ, բանակցային գործընթացում պետք է հստակ սահմանգիծ դրվի Հայաստանի և ԼՂՀ դերի ու տեղի միջև։

«Ղարաբաղը, հակամարտության կողմ լինելով հանդերձ, չի կարող բանակցային կողմ հանդիսանալ, իսկ Հայաստանը ոչ թե պետք է փոխարինի ԼՂՀ-ին, այլ հանդես գա որպես նրա անկախության ու անվտանգության երաշխավոր»,- ընդգծեց նա։  

Ռուստամյանն այսօրվա հանդիպումը շատ օգտակար ու աննախադեպ համարեց, քանի որ շուրջ 50 կուսակցություններ երբևէ միասին չէին հավաքվել այսպիսի կարևոր խնդիր քննարկելու համար, և այսօր «բավականին լուրջ կոնսենսուս ձեռք բերվեց մի շարք հարցերի շուրջ»։  

«Շատ կարևոր է, որ այս հարցերի շուրջ խոսակցությունը շարունակվի, մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք այն մասին, որ երբ վրա հասնի վերջնական փաստաթղթի կնքման պահը, այդ հարցը ևս բոլորի հետ քննարկվի»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ «փաստաթղթի ստորագրումից հետո այդ հարցը ևս պետք է հանրաքվեի դրվի»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։