478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության ներկայացուցիչները չեն ներկայացել Երևանում մարտ ամսի դեպքերի ուսումնասիրության ԱԺ հանձնաժողովի նիստին
18:34
20 Նոյեմբերի 2008

Հայկական ընդդիմության ներկայացուցիչները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ Լևոն Զուրաբյանն ու Դավիթ Շահնազարյանը, հինգշաբթի չեն ներկայացել Երևանում մարտյան դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի նիստին։

«Զուրաբյանին և Շահնազարյանին հանձնաժողովի նիստի գրավոր հրավերներ են ուղարկվել։ Սակայն Զուրաբյանը հայտնել է, որ նույն օրը 12։00-ին ինքը մամուլի ասուլիս ունի և խորհրդարանական հանձնաժողովի անդամներին հրավիրել այնտեղ»,- հինգշաբթի հայտնեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։  

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Ինչպես ասաց Նիկոյանը, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ հանձնաժողովը ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների բացատրություններ տալու համար իր նիստերին է հրավիրում, այն դեպքում, երբ հանրահավաքի այն ժամանակվա առաջնորդները հրաժարվում են ներկայանալ նիստին։  

Նման վարվելակերպն, ըստ նրա, չի կարող հասկանալի լինել։

Միևնույն ժամանակ հանձնաժողովի նախագահը քննադատության ենթարկեց նաև ՀՀ ոստիկանությանը պահվածքը։ Պատգամավորի խոսքերով, մինչ այժմ հանձնաժողովին ներկայացված չեն մարտի 1-2 դեպքերի ժամանակ օգտագործված հատուկ միջոցների մասին զեկույցների խնդրված բնագրերը կամ պատճենները։

Ինչպես պարզաբանեց Նիկոյանը, Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը հաստատում է, որ տվյալ փաստաթղթերը Ոստիկանությունից առգրավվել է նախաքննություն վարող մարմնի կողմից։ «Մի՞թե ՀՀ եստիկանությանն այդ փաստաթղթերն ընդհանրապես պետք չեն, և աշխատակիցները դրանք հանձնելուց առաջ չեն բարեհաճել պատճենահանել։ Ինչպե՞ս կարելի է տալ նման կարևոր փաստաթղթերն առանց կրկօրինակելու»,- նշեց նա։  

Նիստի ժամանակ հանձնաժողովի՝ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Սարգիս Մուրադխանյանը ելույթ ունեցավ կուսակցության անունից՝ դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և խնդրելով ազատ արձակել զանգվածային անկարգությունների ժամանակ բոլոր ձերբակալվածներին։ Ինչպես ասվեց ուղերձում, նախագահի նման բարեգութ քայլը թույլ կտա երկրում ազատվել լարվածությունից, միավորել ազգն ու հետագայում խուսափել մարտյան դեպքերի կրկնությունից։ 

«Կուսակցությունը հանձնաժողովին առաջարկում է նախագահին հանձնել այդ միջնորդությունը»,- պարզաբանեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: