487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ օմբուդսմենը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
17:58
20 Նոյեմբերի 2008

ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, հայտնում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում Պաշտպանը  դրական գնահատեց փաստահավաք խմբի ստեղծումը և նշեց, որ սա առաջընթաց քայլ է, որ նախագահի կարգադրությունը որևէ հակասահմանադրական դրույթներ չի պարունակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Հարությունյանը նպատակահարմար է համարել միջազգային փորձագետների մասնակցությունը փաստահավաք խմբի աշխատանքներին:

Մարտի 1-2-ի  իրադարձությունների գործով կալանավորների հարցին անդրադառնալով, Արմեն Հարությունյանը իր մտահոգությունն է հայտնել «7-ի գործով» կալանվորված անձանց փաստաբանների ներկայացրած խնդիրների վերաբերյալ: Համարելով գործերի նմանատիպ ընթացքը միակողմանի և ոչ օբյեկտիվ, պաշտպանը նշել է, որ վտանգվում է հանրապետության հեղինակությունը, և ի հայտ են գալիս իրավագիտության մեջ նոր հասկացություններ: 

Խոսելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների մասին՝ պաշտպանը կարծիք է հայտնել, որ բռնության մշակույթ ձևավորողները չեն կարող երաշխավորված լինել բռնության զոհ դառնալուց: Սա նույնպես վտանգում է երկրի կայունությունը:

Պաշտպանը նշել է, որ մեղավորներին չբացահայտելու դեպքում ճիշտ կլինի քննարկել օպերատիվ հետախուզական աշխատանքները ղեկավարող պաշտոնյաների մասնագիտական որակավորման հարցը:

Պաշտպանը ներկայացրել է նաև համաներման և ներման ինստիտուտների տարբերությունը՝ նշելով, որ համաներման համար չի պահանջվում դատարանի վերջնական վճիռը, ինչպես նաև մեղքի ընդունումը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։