484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կատարողի երգը Մանկական Եվրատեսիլում արդեն ճանաչված է դարձել. պրոդյուսեր
15:57
20 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ կատարող Մոնիկա Մանուչարովայի «Իմ երգի հնչյունները» երգը «Մանկական Եվրատեսիլ 2008»-ում  արդեն ճանաչված է դարձել, հայտնեց Եվրատեսիլի հայկական նախագծի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը։

Երգի հեղինակն է ինքը Մանուչարովան, իսկ տեքստի հեղինակն է բեք-վոկալիստ Մերի Մնջոյանը։

«Քառօրյա փորձերի արդյունքներով Մանուչարովայի վոկալը լավագույնն է համարվում, իսկ նրա երգը շատերի շուրթերին է»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա, Ինտերնետ-քվեարկության արդյունքներով «Իմ երգի հնչյունները» երգը առաջատար դիրքեր է զբաղեցնում։
 
«Այժմ Մոնիկայի ելույթի վերջին պատրաստություններն են ընթանում, ոճաբաններն ու դիմահարդարներն աշխատում են նրա բեմական կերպարի վրա»,- նշեց պրոդյուսերը։

Սարգսյանը տեղեկացրեց, որ երգչուհու հետ Մանկական Եվրատեսիլի բեմում հանդես կգա պարային եռյակ՝ պարուսույց Արտյոմ Գրիգորյանի բեմադրությամբ։

Տասներեքամյա հայ երգչուհի Մոնիկա Մանուչարովան ելույթ կունենա երկրորդ համարի տակ Կիպրոսում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2008» երգի միջազգային վեցերորդ մրցույթին։ Մոնիկայի հետ Մանկական Եվրատեսիլը կնվաճեն նրա երկու ընկերուհիները՝ բեք-վոկալիստներ Մերի Մնջոյանը և Սերինե Խոդիկյանը:

«Մանկական Եվրատեսիլ 2008»-ը կանցկացվի նոյեմբերի 22-ին Կիպրոսում, որին կմասնակցի մինչև 18 տարեկան 16 երկրի ներկայացուցիչ:

Առաջին անգամ Հայաստանը մասնակցեց Eurovision Junior մրցույթին 2007 թվականին։ Նիդեռլանդներում «Արևիկը» խումբը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։