482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Նոյեմբերի 21-28-ը Հայաստանում կանցկացվի երիտասարդ թատերական ռեժիսորների հանրապետական երրորդ փառատոնը
15:04
20 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ թատերական ռեժիսորների հանրապետական երրորդ փառատոնը կանցկացվի Հայաստանում նոյեմբերի 21-28-ը, հայտնեց ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

«Փառատոնի գլխավոր նպատակն է հասարակությանը ներկայացնել երիտասարդ բեմադրիչների աշխատանքները։ Միջացառուման մեջ  ներգրավված ստեղծագործական կոլեկտիվները՝ ռեժիսորներ, բեմադրիչներ, դերասաններ, իրենց գործի իսկական նվիրյալներն են, հենց նրանցն է մեր ապագան»,- ասաց Ղազանչյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, փառատոնի մասնակիցների թվում կան հետաքրքիր անուններ, որոնք արդեն իրենց ներկայացրել են վերջին 3-4 տարիների ընթացքում։

«6-7 տարի առաջ մեզ մտահոգում էր վախը, թե ում ենք թողնելու բեմը, սակայն արդեն այսօր այդ հարցը երկրորդ պլան մղվեց»,- ասաց նա։

Այսպես, ռեժիսուրայի փառատոնին կմասնակցեն Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Պետական կամերային թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, «Միհր» պլաստիկ պարերի թատրոնը, Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնը և Էլբակյանի անվան «Օրիոն» թատրոնը։

Ղազանչյանը հայտնեց, որ բեմադրությունների ընդհանուր ցանկից չորս ներկայացումները Թատերական գործիչների միության նախագծերն են։

«Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա «Ամերիկյան երազանք» ներկայացման պրեմիերան՝ Վահան Բադալյանի բեմադրությամբ»,- ասաց նա։

Միության նախագահը նշեց, որ այս տարի փառատոնին կմասնակցեն նաև թատերախմբեր Հայաստանի մարզերից, մասնավորապես, Գյումրիից և Վանաձորից։ «Այս ալիքն անցել է մայրաքաղաքը և պատել է երկրի մարզերը»,- ասաց նա։

Անդրադառնալով երիտասարդ սերնդի հիմնական խնդրիրներին՝ Ղազանչյանը նշեց, որ այսօր երիտասարդ բեմադրիչները և ռեժիսորներն աշխատում են խանդավառության սկզբունքով։

«Մենք հատկապես ողջունում ենք այն քայլերը, որոնք ձեռնարկում են մարզային թատրոնները»,- նշեց Միության նախագահը։

Ղազանչյանը հայտնեց նաև, որ յուրաքանչյուր ներկայացումից հետո կկազմակերպվեն այս կամ այն բեմադրության քննարկումներ հենց հեղինակների, ուսանողների և թատերագետների մասնակցությամբ։

Փառատոնի ավարտից հետո, որի կազմակերպիչներն են ՀՀ Թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը, մասնակիցներին կհանձնեն պատվոգրեր և նվերներ։

Երիտասարդ թատերական ռեժիսոր-բեմադրիչների առաջին հանրապետական փառատոնը անցկացվել է Հայաստանում 2006թ.-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: