480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ջանքեր կգործադրի Լատվիայի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանման համար. ԱԳՆ
12:28
20 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է հետևողական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունները աշխուժացնելու համար, Ռիգայում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր լատվիացի գործընկեր Մարիս Ռիեկսինչի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, շնորհավորելով Ռիեկսինչին Լատվիայի պետականության 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Լատվիայի բարեկամական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են։

Ողջունելով Նալբանդյանին՝ Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ Լատվիայի իշխանությունները կարևորում են Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: 

Կողմերը նշել են Հայաստանի և Լատվիայի միջև լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջև տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցության ծավալման համար:

Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել Եվրոպական հարևանության քաղաքականության գորոծողությունների ծրագրի իրկանացման ընթացքի և Արևելյան գործընկերության նախաձեռնության վերաբերյալ։

Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարները առարկայական քննարկում են անցկացրել Եվրոպայում համապարփակ անվտանգության ապահովման խնիրների շուրջ: Էդվարդ Նալբանդյանը նշել է գոյություն ունեցող համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը՝ Հայաստանի և Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են  դրանք բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումը:

Ռիեկսինչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողությանը:

Մարիս Ռիեկսինչի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: 

Հանդիպմանը մանրամասն քննարկվել են նաև Հարավային Օսեթիայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները և դրանից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: