478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «Երեխաների նկատմամբ բռնության կանխումը» թեմայով ֆոտոցուցահանդես
18:23
19 Նոյեմբերի 2008

Չորեքշաբթի Երևանում բացվել է «Երեխաների նկատմամբ բռնության կանխումը» թեմայով ֆոտոցուցահանդես։

Երեխաների նկատմամբ բռնության կանխման՝ նոյեմբերի 19-ին նշվող Համաշխարհային օրվան նվիրված ֆոտոցուցահանդեսում ներկայացված են Գյումրի քաղաքի ֆոտոակումբի, Սիսիանի և Թալինի դպրոցների աշակերտական խորհրդի դեռահասների, ինչպես նաև Արմավիրի շրջանի Դալարիկ և Լեռնագոգ գյուղերի ֆոտո և վիդեո խմբակների սաների աշխատանքները։

«Ցուցահանդեսի նպատակը ՀՀ պաշտոնական մարմինների և հասարակության ուշադրությունը բռնության նկատմամբ խոցելի և բռնության ենթարկված երեխաների խնդիրների վրա հրավիրելն է, ինչպես նաև նման դեպքեր թույլ չտալու համար դրանց մասին իրազեկման աստիճանը բարձրացնելը»,- լրագրողներին ասաց World Vision կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Մարկ Քելին։    

Նրա խոսքերով, World Vision կազմակերպությունը, աշխատելով «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի հետ համատեղ, փորձում է բռնության խնդրի շուրջ երեխաների ընդհանուր կարծիք մշակել և ներկայացնել այն լուսանկարների միջոցով։   

Քելին նշեց, որ Հայաստանում բավականին բարդ է երեխաների նկատմամբ բռնության խնդրի վիճակագրություն կազմելը, սակայն մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ երեխաների նվազագույնը 30 տոկոսը Հայաստանում այս կամ այն բռնության է ենթարկվում, ինչը բացասական է արտահայտվում երեխայի զարգացման վրա։

Քելիի կարծիքով, երեխաների նկատմամբ բռնության կանխման համար պակաս կարևոր չէ ծնողներին ցուցաբերված աջակցությունը, քանի որ երբեմն նրանք պետք է որոշակի մեթոդների տիրապետեն երեխաներին ճիշտ դաստիարակելու համար։

Մինչև ցուցահանդեսի պաշտոնական բացումը  հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը վարպետության դասընթաց անցկացրեց պատանի լուսանկարիչների համար, որի նպատակը դեռահասներին զգայուն թեմաներով նկարահանումների հնարքները սովորեցնելն էր նկարահանվող նյութի արժանապատվությունը պահելու և միևնույն ժամանակ նրա ցավը ճիշտ փոխանցելու համար։

Ֆոտոցուցահադնեսի բացումից հետո կայացավ բռնության ենթարկված երեխայի կյանքի մասին պատմող «Դուստր» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը։ --0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: