483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ և Լիտվայի ԱԳՆ ղեկավարները կաջակցեն երկու երկրների ձեռնարկատերերի միջև ուղղակի կապերի հաստատմանը
17:48
19 Նոյեմբերի 2008

Հայաստանի և Լիտվայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Պետրաս Վայտեկունասը երեկ կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են աջակցել երկու երկրների ձեռնարկատերերի միջև ուղղակի կապերի հաստատմանը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։

Մանրամասն քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների աժխուժացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Նախարարներ Նալբանդյանն ու Վայտեկունասը գոհունակություն հայտնեցին երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առթիվ և գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտի կապակցությամբ, ինչը լուրջ հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունների խորացման համար:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկեցին Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները և այդ ենթատեքստում երկկողմ առավել սերտ համագործակցություն հաստատելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Լիտվայի կողմից Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններն իր արտաքին քաղաքականության գերակայությունների շարքին դասելու հանգամանքը:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում էին նաև կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրները:

Պետրաս Վայտեկունասի խնդրանքով ներկայացնելով արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ս.թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մայնդորֆյան հռչակագրի ոգուն համապատասխան բանակցությունների շարունակումը:

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Պետրաս Վայտեկունասը պայմանավորվեցին նաև մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ, մասնավորապես 2009 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Վիլնյուսում համատեղ միջոցառումների կազմակերպման մասին:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավարը Արևելյան Եվրոպայի առաջատար ուսումնական հաստատություններից մեկի՝ Վիլնյուսի համալասարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում հանդես եկավ «Անվտանգությունը Հարավային Կովկասում. Հայկական հեռանկարը»  թեմայով դասախոսությամբ: Նա հանդիպեց նաև Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Նոյեմբերի 19-ին Նալբանդյանը մեկնեց Լատվիա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: