478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ազգային ժողովի նախագահը ընդունեց Գերմանիայից ժամանած պատվիրակությանը
17:42
19 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.նոյեմբերի 19-ին ընդունեց Գերմանիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում է Բունդեսթագի պատգամավոր տիկին Լիդիա Վեստրիխը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գերմանիայի  դեսպանատնից:

Պատվիրակությունը Երևանում է գտնվում Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» (ՄԽԿ) ծրագրին Հայաստանից հայտ ներկայացրած թեկնածուների ընտրափուլի շրջանակում:

28 երկրների ընդհանուր թվով 120 կրթաթոշակակիրներ 2009թ. մարտի 1-ից մինչև 2009թ. հուլիսի 31-ը Գերմանիայի Բունդեսթագի կողմից լիովին ֆինանսավորվող ՄԽԿ-ի շրջանակում հնարավորություն են ստանում ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին։

Ծրագրի նպատակը սերտ շփումն է քաղաքական գործընթացներին և որոշումներ կայացնելու ժողովրդավարական գործընթացներին։ Կրթաթոշակակիրներն աշխատում են պատգամավորների գրասենյակներում՝ միաժամանակ որպես ուսանող գրանցված լինելով Բեռլինի որևէ համալսարանում՝ այսպիսով հնարավորություն ունենալով  նաև մասնակցելու  դասախոսությունների և ուսումնական այլ դասընթացների։

Ծրագիրը գործում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո՝ Բեռլինի երեք համալսարանների հետ համագործակցությամբ։  Գերմանիայի Բունդեսթագը ստանձնում է ճանապարհի, կացարանի և ապահովագրության ծախսերը, ներառյալ՝ ամսական կրթաթոշակը։

Ամեն տարի դեկտեմբերից Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հրապարակում է ՄԽԿ-ին հայտ ներկայացնելու պայմանները։ Ծրագրի վերաբերյալ մանրամասներ կարելի է գտնել http://www.bundestag.de/ips կայք-էջում։

Հայաստան այցելության շրջանակում գերմանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա քաղաքական,  գիտական և կրթական ոլորտները ներկայացնող անձանց հետ։

Նախատեսված է նաև հանդիպում նախկին կրթաթոշակակիրների հետ՝ արդեն իսկ հաստատված կապերն ամրապնդելու նպատակով։ Շատ պետություններում նախկին կրթաթոշակակիրները ստեղծել են միություններ՝ հաստատված միջմշակութային երկխոսությունը շարունակելու և ցանց հիմնելու նպատակով։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։