482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ժամանակակից արվեստի միջազգային ֆորումը մտադիր է Հայաստանում արվեստի միջոցով ներկայացնել սոցիալական խնդիրները. կազմակերպիչներ
15:04
19 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անցկացվող «Ախտորոշում/Միջախտորոշում» ժամանակակից արվեստի միջազգային ֆորումը մտադիր է ներկայացնել սոցիալական խնդիրներն արվեստի միջոցով, ասաց ֆորումի համակարգող, արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը։

«Ֆորումը բացառիկ է նրանով, որ այն առաջին անգամ կազմակերպվում է տեղական կազմակերպությունների ուժերով, առանց օտարերկրյա ֆինանսական աջակցության», - չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյուլամիրյանը։

Ֆորումին մասնակցում են Նորվեգիայի, Կանադայի, Թայվանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի արվեստի առաջատար գործիչները։

Նա նաև ավելացրեց, որ հանրապետությունում պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում արվեստին։

«Նման ֆորումների կազմակերպումը միայն առանձին կազմակերպությունների լոկալ փորձեր են։ Մենք ֆինանսավորման հետ կապված խնդիրներ ունենք, արվեստի գործիչները հաճախ ստիպված են հրաժարվել գաղափարներից՝ անբավարար ֆինանսավորման պատճառով», - ընդգծեց նա։

«Ախտորոշում/Միջախտորոշում» ֆորումն անցկացվում է Երևանում նոյեմբերի 15-ից 30-ը։ Կազմակերպիչը «Արվեստի և մշակույթի հետազոտությունների լաբորատորիա» հասարակական կազմակերպությունն է։

Ֆորումի շրջանակներում նախատեսված է ցուցահանդես Նկարիչների տանը, ինչպես նաև մի շարք սեմինարներ, որոնք նվիրված են ժամանակակից արվեստի հարցերին՝ սոցիալական և քաղաքական խնդիրների համատեքստում։ Սեմինարների թեմաներն են՝ «Արևելք-Արևմուտք». «ուրիշի» պրոեկցիա», «Եվրաինտեգրում/ետսոցիալիստական «եվրորեմոնտ», «Ետգաղութային/ետխորհրդային», «Քաղաքային փոխակերպումներ»։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։