484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
France Telecom ընկերությունը Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության վերջնական լիցենզիա ստացավ
13:54
19 Նոյեմբերի 2008

France Telecom ընկերությունը, որը  Հայաստանում գրանցված է «ՖՏԱ Տելեկոմ» անվան տակ, Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության վերջնական լիցենզիա ստացավ։

Նման որոշում ընդունեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ երրորդ օպերատորին լիցենզիա տրամադրելով՝ Հայաստանը հաղորդակցության ոլորտում նոր փուլ է տեղափոխվում։

««ՖՏԱ Տելեկոմի» մուտքով մենք ակնկալում ենք կոշտ մրցակցություն բջջային կապի ոլորտում, ինչից շահում են բաժանորդները՝ ստանալով որակյալ կապ մատչելի սակագներով», - ասաց նա։

Ինչպես հարցը ներկայացնելիս տեղեկացրեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը, լիցենզիան տրամադրվել է 15 տարի ժամկետով՝ ևս 15 տարի երկարացման իրավունքով։

Միաժամանակ «ՖՏԱ-Տելեկոմին» 2008 թ.-ի նոյեմբերի 19-ից կտրամադրվի տասը տարի ժամկետով համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն։

Ընկերությանը կթույլատրվի համարներ տրամադրել +374(0)55 և +374(0)95 կոդերով, տասը տարի ժամկետով համարների փոխարինման իրավունքով։

Լիցենզիայի պայմանների համաձայն, ընկերությունը պարտավոր է լիցենզիան ստանալուց հետո երկու տարվա ընթացքում GSM-ծածկույթ ապահովել Երևանում և 42 քաղաքների տարածքներում։

Միաժամանակ լիցենզիան ստանալու օրվանից երեք տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է բջջային կապի ծածկույթ ապահովել Հայաստանի նվազագույնը 200 գյուղերում և Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող տրանսպորտային հանգույցների 85 տոկոսի համար։

Միաժամանակ լիցենզիա ստանալուց հետո երեք տարվանից ոչ ուշ «ՖՏԱ-Տելեկոմը» պետք է բջջային կապի 3G ծառայություններ ապահովի Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

«ՖՏԱ-Տելեկոմը» բջջային կապի երրորդ օպերատորի լիցենզիա ստանալու համար պարտավորվում է փոխանցել 51,5 մլն եվրոյի չափով գումար բանկային մեկ օրվա ընթացքում։

France Telecom-ը Հայաստանում գրանցել է տեղական ընկերություն՝ «ՖՏԱ-Տելեկոմ» անվանումով՝ խոստանալով, որ ընկերությունը հայկական շուկայում հանդես կգա Orange ապրանքանիշի ներքո։

Մինչ երրորդ օպերատորի հայտնվելը հայկական շուկայում գործում էին բջջայինն կապի երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «ՎիմպելԿոմ»-ին և VivaCell-MTS-ը, որի բաժնետոմսերը պատկանում են MTS ռուսական ընկերությանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: