480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-Եվրամիություն համագործակցության 2009-2011 թթ. ծրագիրը պատրաստ կլինի 10-15 օրվա ընթացքում. Անվտանգության խորհրդի քարտուղար
12:32
19 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-Եվրամիություն համագործակցության 2009-2011 թթ. ծրագիրը վերջնական տեսքի կբերվի 10-15 օրվա ընթացքում, տեղեկացրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, եվրոպական կառույցների հետ համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը։

«Ծրագիրը լայնամասշտաբ բարեփոխումներ է նախատեսում տարբեր ոլորտներում», - ասել է նա նախօրեին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Բաղդասարյանի խոսքերով, օրերս նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Եվրամիության հետ համագործակցության ծրագիրը, որտեղ բավականին խիստ և հստակ հանձնարարականներ են տրվել բարեփոխումների իրագործման առնչությամբ, որոնք կհանգեցնեն բազմաթիվ դրական արդյունքների։

«Հայաստան-Եվրամիության համագործակցությունը եվրահարևանության քաղաքականության շրջանակներում նախատեսում է ավելի քան 180 առաջնահերթությունների իրագործում», - ասել է նա։

Բաղդասարյանը նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովում աշխատում է բազմաթիվ նախարարությունների և գերատեսչությունների ավելի քան 30 ներկայացուցիչ և գործում է վեց աշխատանքային խումբ՝ ըստ ոլորտների, որոնք աշխատում են եվրոպական կառույցների հետ այն բարեփոխումների իրագործման ուղղությամբ, որոնք Հայաստանը պետք է իրականացնի։

Բաղդասարյանը նշել է, որ բարեփոխումներ են նախատեսված դատաիրավական, իրավապահ համակարգերում, ոստիկանության, դատախազության և արդարադատության համակարգերում, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներում, կառուպցիայի դեմ պայքարի և կրթական ոլորտներում։

«Դա բավականին լայնամասշտաբ փաստաթուղթ է, և Բրյուսելում նախագահի արդյունավետ հանդիպումները ցույց տվեցին, որ մեր մոտեցումները, ըստ էության, հավանության են արժանացել», - ասել է նա։

2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստի ընթացքում ընդունվել և ուժի մեջ է մտել «Նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողություների հնգամյա ծրագիրը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։