487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հեռախոսամարաթոն-2008»-ի շրջանակներում նախնական տվյալներով հավաքել է 1,2 եվրո
19:38
18 Նոյեմբերի 2008

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը նոյեմբերի 13-16 անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հայտարարել է 1 200 000 եվրո (շուրջ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) նվիրատվության մասին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունից, չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամին` այս տարվա ցուցանիշը մոտ 80 000 եվրոյով կամ 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը:

Գումարի մեծ մասը` 1 100 000 եվրո, հայտարարվել է Ֆրանսիայի մոտ 13 հազար նվիրատուների կողմից` այդ թվում անհատներ, ընտանիքներ, գործարար կառույցներ և հայկական միություններ:

Շուրջ 65 հազար եվրո է կազմել Գերմանիայից 1 100 նվիրատուների հայտարարած գումարը, իսկ Շվեյցարիայից այս անգամ ստացվել է 25 հազար եվրո նվիրատվության խոստում:

Հեռախոսամարաթոնին մասնակցել են նաև այլ եվոպական երկրներից նվիրատուներ: 

«2008-ի հեռախոսամարաթոնը նշանակալի է ոչ միայն նվիրատուների, այլև ավելի քան 600 կամավորականների ակտիվ մասնակցությամբ, ովքեր միջոցառման ողջ ընթացքում կապ էին ապահովում նվիրատուների հետ 156 հեռախոսներից և համակարգիչներից ֆրանսիայի տարբեր քաղաքներից` այդ թվում Լիոն, Մարսել, Թուլուզ, Նիցցա և Փարիզ»,- ասվում է Հիմնադրամի հաղորդագրության մեջ: 

«Առանձնակի հիշատակման է արժանի հեռախոսամարաթոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի պատվավոր անդամի տիտղոս շնորհվեց Ֆրանսիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանին, ով նաև Հիմնադրամի տեղական մարմնի հիմնադիրներից է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամփոփելով համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքները՝ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախագահ Պետրոս Թերզյանը համոզմունք է հայտնել, որ հեռախոսամարաթոնները դրամահավաքի արդյունավետ միջոց են և կատարվում են աշխատանքներ 9 տարիների ձեռք բերված փորձը Հիմնադրամի այլ տեղական մարմինների հետ կիսելու ուղղությամբ:

«Մեր օժանդակությամբ այս տարի առաջին անգամ կազմակերպվում է նաև հեռախոսամարաթոն Նյու-Յորքի հայ համայնքի հետ: Այդ նպատակով Ֆրանսիա է ժամանել Հիմնադրամի ԱՄՆ Արևելյան ափի տեղական մարմնի պատվիրակությունը, և մոտ օրերս կհայտարարվի այս դրամահավաք միջոցառման պաշտոնական արդյունքը նույնպես»,-նշել է նա: 

Առաջիկայում կանցկացվեն հեռախոսամարաթոններ Արգենտինայում, Ավստրալիայում և Հոլանդիայում, ինչպես նաև արդեն ավանդական դարձած ռադիոմարաթոնը Լիբանանում։

«Հիմնադրամը տարբեր միջոցներ և գործիքներ է օգտագործում ամենամյա դրամահավաքը կազմակերպելու համար. թե հեռախոսամարաթոնները, թե ռադիոմարաթոնը, թե դրամահավաք-ճաշկերույթներն և ի վերջո հեռուստամարաթոնը հաջողությամբ է պսակվում հատկապես այն պատճառով, որ մենք մշտապես հավատարիմ ենք մեր առաքելությանը, այն է` համախմբել աշխարհասփյուռ հայությանը հայրենիքի շենացման գերնպատակի շուրջ»,- ասաց Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը։

Հիշեցնենք, որ բոլոր դրամահավաք միջոցառումները նախորդում են Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ինչպես միշտ Լոս Անջելեսում: Հիմնադրամին նվիրաբերված գումարները հիմնականում կուղղվեն Հայաստանի և Արցախի գյուղերի զարգացմանը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։