478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության ոչ մի կարգավորում հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության. Զատուլին
18:19
18 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության ոչ մի կարգավորում հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության, հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ  գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

«Ղարաբաղյան հակամարտության ոչ մի կարգավորում հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության, բայց խոսելով իրականության մասին` հարկ է նշել, որ, հռչակագիրն, անկասկած, եզակի է և երեք նախագահների  կողմից ստորագրված նման մակարդակի առաջին փաստաթուղթը, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ստորագրության առկայությունը դժվար թե հնարավոր լիներ»,- երեքշաբթի հայտարարեց Զատուլինը Երևանում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ինչպես գտնում է փորձագետը, հիմնական բանավեճը տեղի է ունենում հայ հասարակության ներսում, քանի որ որոշ քաղաքական գործիչների անբավարար է թվում Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը մոսկովյան հռչակագրի տակ։

Սակայն, ըստ նրա, փաստաթղի իմաստը շատ կարևոր է հայկական, քան մեկ այլ  կողմի համար։

«Այս փաստաթուղթը բացառություն է, համենայն դեպս, հռչակագրերի և խնդրի ռազմական լուծման վավերացումների մակարդակով, ինչի կապակցությամբ առանց Ադրբեջանի ստորագրության հռչակագիրը պարզապես ցանկություն է, իսկ տվյալ դեպքում դրանք որոշակի պարտավորություններ են, որոնք Բաքուն և նախագահ Իլհամ Ալիևը վերցնում են իրենց վրա»,- ասաց Զատուլինը։

Միաժամանակ նա նշեց, որ Լեռնային Ղարբաղի բացակայությունն այս փուլում և այս փաստաթղթում ավանդույթների շարունակություն է, որոնք արդեն մի քանի տարի առկա են բանակցային գործընթացում։

Նա հիշեցրեց, որ Ղարաբաղի տեսակետը որոշ պահից ի վեր սկսեց ներկայացնել Հայաստանը, ինչն «անձնական առումով հասկանալի էր, քանի որ Հայաստանի ղեկավարները մեկը մյուսի հետևից ծնունդով Լեռնային Ղարաբաղից էին և իրադարձությունների անմիջական մասնակիցները»։

«Լավ է դա թե վատ, ճիշտ է թե սխալ, ես չեմ գնահատում, բայց տարօրինակ է հանդիմանել Ռուսաստանին այն հարցերի համար, որոնք պետք է լուծվեն Հայստանի և ԼՂՀ-ի միջև, թե ինչպես պետք է տանել բանակցային գործընթացը և ում մասնակցությամբ»,- ասաց Զատուլինը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։