477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել 2008 թ.-ի դեկտեմբերին. ընդդիմության ներկայացուցիչ
17:46
18 Նոյեմբերի 2008

Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել 2008 թ.-ի դեկտեմբերին, կարծում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը զարգացման ակտիվ փուլում է գտնվում, և այդ մասին են վկայում Մոսկվայում ստորագրված հռչակագիրը, միջնորդների հաճախակի այցերը տարածաշարջան, դիվանագիտական շփումներն ու հայտարարությունների աննախադեպ քանակը»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։  

Զուրաբյանի կարծիքով, բանակցային գործընթացում կարևորը կարգավորման սկզբունքների համաձայնեցումն է, իսկ հետագա աշխատանքները տեխնիկական բնույթ են կրում։
 
Ընդ որում նա նշեց, որ Հայ ազգային կոնգրեսին մտահոգում են որոշ կետեր բանակցային գործընթացի շուրջ, սակայն հրաժարվեց հստակեցնել, թե որոնք։ «Մենք մի շարք պահանջներ ունենք, և դրանց չիրականցման դեպքում ղարաբաղյան հակամարտության լուծումը չի կարող ընդունելի լինել մեզ համար»,- ասաց նա։

Զուրաբյանը կարծում է, որ Հայաստանում մարտյան դեպքերից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել բանակցային գործընթացում։

Նրա խոսքերով, արդյունքի հասնելու համար հայկական իշխանությունները պետք է նվաճեն ժողովրդի վստահությունը, սակայն «գործող վարչակարգը, չունենալով լեգիտիմություն, ոչինչ չի անում իր և բնակչության միջև առկա անդունդը հաղթահարելու համար»։  

«Դրա համար ռեժիմը պետք է անհապաղ դադարեցնի բոլոր 75 քաղբանտարկյալների գործերը, վերացնի անօրինական դատավճիռները և ազատ արձակի նրանց, ինչը պահանջում են նաև միջազգային կառույցները»,- նշեց նա։ 

Նրա խոսքերով, «չլուծելով այս հարցերը՝ իշխանությունները կապացուցեն, որ զուրկ են քաղաքական մտածողությունից և չեն գիտակցում Ղարաբաղյան հարցի կարգավորման կարևորությունը»։ 
 
«Տվյալ քաղաքականությունը շարունակելը սպառնում է տապալել ազգային միասնությունն ու ոգին, որոնք կարևոր են ղարաբաղյան կարգավորման վճռորոշ բանակցություններում»,- կարծում է Զուրաբյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: