484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ավստրալիան քննարկում են համագործակցության հնարավոր ոլորտները
15:53
18 Նոյեմբերի 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Մարգարեթ Թումին (նստավայրը՝ Մոսկվա) քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, երկուշաբթի դեսպանից ընդունելով հավատարմագրերը՝ նախագահը հույս է հայտնել, որ նրա անմիջական մասնակցությամբ կձեռնարկվեն նոր քայլեր երկկողմ կապերն ավելի գործնական դարձնելու ուղղությամբ:

Քննարկելով հայ-ավստրալիական hամագործակցության հեռանկարը՝ զրուցակիցներն առաջնային են դիտել միմյանց հնարավորություններին ծանոթանալը, փոխադարձ շփումներն ու տեղեկատվության փոխանակումը, ինչը թույլ կտա ուրվագծել գրավիչ ոլորտները:

Կարևորվել է նաև փոխգործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Սարգսյանը երկու երկրները շաղկապող ամուր կամուրջ է համարել ավստրալահայ համայնքը:

Իր հերթին դեսպանը նշել է, որ ավստրալահայերը, պահպանելով իրենց ազգային ինքնությունը, կրում են հայ ժողովրդի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությունը և, միաժամանակ, լիարժեքորեն ինտեգրված են երկրի կյանքում ու իրենց ներդրումն ունեն հասարակության զարգացման գործում:

Կողմերն անդրադարձել են նաև համագործակցությանը բազմակողմ ֆորումներում և գոհունակությամբ ընդգծել միջազգային ատյաններում երկու երկրների արդյունավետ  գործակցությունը:

Նախագահը բարձր է գնահատել Ավստրալիայի հավասարակշիռ մոտեցումը տարածաշրջանի խնդիրների նկատմամբ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։