482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հուսով է Համաշխարհային բանկից 250 մլն. դոլար վարկ ստանալ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար
15:39
18 Նոյեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար հանրապետությանը 250 մլն. ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ վարկային միջոցներ տրամադրելու մասին Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը տեղի կունենա որքան հանրավոր է շուտ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին Սարգսյանն ասել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

«Սարգսյանը ՀԲ ներկայացուցիչներին առաջարկել է բանկի ղեկավարության հետ քննարկել Վաշինգտոնում իր այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ՀՀ-ի փոքր ու միջին  ձեռնարկատիրության ոլորտին 250 մլն ԱՄՆ դոլարի  լրացուցիչ վարկային միջոցներ տրամադրելու մասին,  իրականացնել որքան  հնարավոր է շուտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Առաջարկն արվել է` նկատի առնելով, որ ՀԲ-ի ընթացակարգերով հատկացման աշխատանքները կավարտվեն միայն 2009թ. գարնանը:

Վարչապետն ընդգծել  է, որ ՓՄՁ վարկավորման Հայաստանի ծրագիրը ժամանակին գերմանական KFW բանկի կողմից  համարվել է աշխարհում  լավագույնը, և այժմ մտադրություն կա հաջողված փորձը կիրառել` կտրուկ ավելացնելով վարկավորման ծավալները, հաշվի առնելով նաև բավականին մեծ պահանջարկը:

Հայաստանյան բանկերը, Տիգրան Սարգսյանի վստահեցմամբ,  կարող են և պատրաստ են  մեծ  ծավալի գումարներ տեղաբաշխել:

ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից ելնելով՝ այսօր նամակ է ուղարկել նաև ՀԲ-ի փոխտնoրենին և տարածաշրջանային տնօրենին` ակնկալելով ՓՄՁ ծրագրի վարկավորման հնարավորինս շուտ իրականացում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այլ ֆինանսական կառույցների հետ ևս  բանակացություններ են վարվում՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար:

Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ արդեն հրապարակվել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագիծը, օրերս ՀՀ ԱԺ-ում ներկայացվել է նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու  Հայաստանի կառավարության միջոցառումների ծրագիրը, որտեղ շեշտադրված է  ստեղծված իրավիճակում արագ և համալիր գործողությունների իրականացման  անհրաժեշտությունը:
 
Այդ մոտեցումը, վարչապետի հավաստմամբ, Վաշինգտոնում կարևորում էին նաև ՀԲ-ի փորձագետները:

Հայաստանը, ըստ Տիգրան Սարգսյանի, կարողացավ դիմակայել ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին, այժմ, սակայն, երկրորդ` տնտեսական ճգնաժամի ալիքն է մտահոգում աշխարհի երկրներին, և Հայաստանը ևս դրա ազդեցության մեղմման ուղղությամբ պետք է քայլեր նախապատրաստի:

1992 թ.-ից ի վեր Հայաստանի հետ համագործակցության ողջ ընթացքում ՀԲ-ն 52 ծրագրի համար ընդհանուր առմամբ շուրջ 1,1 մլրդ դոլար վարկ է տրամադրել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: