487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Օգոստոսյան իրադարձությունների հետ կապված Հայաստանի դերը տարածաշրջանում խիստ մեծացել է. փորձագետ
20:02
17 Նոյեմբերի 2008

Հարավային Օսեթիայի օգոստոսյան իրադարձությունների հետ կապված Հայաստանի դերը հարավկովկասյան տարածաշրջանում խիստ մեծացել է, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։ 

«Ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում դեռևս լիովին չեն գիտակցել, թե որքան է աճել Հայաստանի աշխարահաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում հնգօրյա պատերազմից հետո»,- ասաց նա երկուշաբթի տեղի ունեցած «Անդրկովկաս. նոր իրականություններ, խնդիրներ և չափումներ» միջազգային համաժողովի ժամանակ։

Նրա խոսքերով, ելնելով տվյալ փաստից՝ անհրաժեշտ է շարունակել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության քաղաքականությունը, որի համար հիմք պետք է հանդիսանա երկու երկրների հավասարության փաստը։ «Այսօր մեր ռազմավարական գործընկերությունը պետք է ավելի հավասար բնույթ կրի, որպեսզի հավասարների միությունում ավելի կամ պակաս հավասարներ չլինեն»,- ասաց նա։

«Անդրկովկաս. նոր իրականություններ, խնդիրներ և չափումներ» միջազգային համաժողովը կազմակերպվել էր ԱՊՀ երկրների ինստիտուտի կողմից՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ։ Համաժողովին մասնակցել է ավելի քան 90 մարդ, այդ թվում քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքական փորձագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Լեռնային Ղարաբաղից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։