478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը Հունգարիայի հետ համագործակցության լուրջ նախադրյալներ է տեսնում
17:28
17 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած  Հունգարիայի արտաքին գործերի նախարար Քինգա Գյոնցին և նրան ուղեկցող պատվիրակությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Սարգսյանը կարևորել է Հունգարիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ և եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության ընդլայնումը:

«Նշելով, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը սկսում է ակտիվանալ, նախագահ Սարգսյանն ասել է, որ ավելի արագ առաջ շարժվելու համար կա առնվազն երեք հիմնական հանգամամք` միմյանց նկատմամբ տածած մեծ հարգանքը, հունգարահայ համայնքը և Եվրոպային ավելի մերձենալու Հայաստանի հաստատակամությունը»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Ըստ նախագահի, արդյունավետ փոխգործակցության կարևոր նախապայման է անհրաժեշտ իրավապայմանագրային բազայի ձևավորումը և միմյանց հնարավարությունների մասին ավելի շատ տեղակացված լինելը։ Երկրի ղեկավարը մեծ նշանակություն է տվել առևտրաարդյունաբերական պալատների միջև փոխգործակցության խթանմանը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հունգարական կողմի մշտապես ցուցաբերած հավասարակշիռ վերաբերմունքն, ինչպես նաև Հունգարիայի արդարադատության սկզբունքային դիրքորոշումը  Բուդապեշտում հայ սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ:

Իր հերթին Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է իր երկրի մեծ համակրանքը Հայաստանի նկատմամբ և այն տարբեր ոլորտներում պրակտիկ գործակցության վերածելու ցանկությունը:

Տիկին Գյոնցը վստահություն է հայտնել, որ այսօր հայ գործընկերոջ հետ ստորագրած համաձայնագիրը երկու երկրների միջև  փորձի փոխանակման լավ հիմք կդառնա:

«Տպավորիչ գնահատելով Հայաստանի տնտեսական աճը՝ նա կարևորել է այս ոլորտում երկկողմ գործակցության ակտիվացումը,  կրթության բնագավառում համագործակցության խրախուսումը,  ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Գյոնցը նշել է նաև, որ Եվրամիությունը գնալով ավելի ու ավելի է գիտակցում այս տարածաշրջանի հարաճուն դերը Եվրոպայի էներգետիկ, տնտեսական անվտանգության և կայունության գործում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: