481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական պլատֆորմը Թուրքիայի՝ տարածաշրջան մուտք գործելու գործիք է. հայ քաղաքագետ
16:55
17 Նոյեմբերի 2008

Թուրքիայի՝ տարածաշրջանում «Կայունության և անվտանգության պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությունը գործիք է, որի օգնությամբ Թուրքիան փորձում է մուտք գործել տարածաշրջան, հայտարարեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով ստեղծել կայունության և անվտանգության պլատֆորմ, որը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա և նախատեսի ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։

«Ես այդ պլատֆորմին չեմ վերաբերվում որպես իրական քաղաքական ծրագրի, հասկանալի է, որ այդ տեսքով այն անիրագործելի է։ Դա գործիք է, որ Թուրքիան փորձում է օգտագործել տարածաշրջան մուտք գործելու և այնտեղ իր քաղաքականությունն իրականացնելու համար»,- երկուշաբթի ասաց Իսկանդարյանը՝ ելույթ ունենալով «Անդրկովկաս. նոր իրականություններ, խնդիրներ, չափումներ» կոնֆերանսի ժամանակ։

Քաղաքագետը գտնում է, որ թուրքական պլատֆորմը բխում է օգոստոսյան իրադարձություններից, «դրանք դարձան «ղեկի հիդրոուժեղացուցիչ», դրանք շատ ուժեղ արագացրին այն, ինչ նախագծվում էր Թուրքիայում ավելի վաղ»։

Այդ առումով նա ասաց, որ սկսած 1993-1994թթ.-ներից, Թուրքիան չուներ արտահայտված դինամիկ քաղաքականություն Հարավային Կովկասում։

«Որոշակի ստատիկ իրավիճակ էր, որ պահպանվում էր 12-13 տարիների ընթացքում, և այժմ Թուրքիայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են նրան, որ թուրքերը ինչ-որ խաղ են ուզում խաղալ Կովկասում»,- պարզաբանեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։