486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Գռիզլովը և Աբրահամյանը միջազգային կազմակերպություններում փոխգործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել
16:43
17 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանները պայմանավորվել են միջազգային իրավական կազմակերպությունների շրջանակներում առանցքային հարցերի լուծման վերաբերյալ միասնական մոտեցումներ մշակելու վերաբերյալ։ Համապատասխան հուշագիրը երկուշաբթի Մոսկվայում ստորագրեցին Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Հանդիպման արդյունքում ստորագրած հուշագրում նշվում է երկրների միջև ստորագրված համաձայնագրերի և պայմանագրերի իրականացման նկատմամբ խորհրդարանական ավելի արդյունավետ վերահսկողության անհրաժշետությունը, ընգդծվում է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների գործունեության համակարգման անհրաժեշտությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժովի, ՀԱՊԿ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, Միջխորհրդարնական միության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կողմերը հայտարարում են «վճռական դատապարտման և ահաբեկչության դեմ անհաշտ պայքարի անհրաժեշտության մասին՝ դրա բոլոր դրսևորումներում՝ գնահատելով դրանք որպես մարդկության դեմ հանցագործություններ»։

Հանդիպման ընթացքում Գռիզլովն ընդգծել է, որ ռուս-հայկական միջպետական հարաբերությունները վաղեմի պատմություն ունեն և ավանդական բարեկամական բնույթ են կրում։ Երկու երկրների մոտեցումները համաշխարհային քաղաքականության առանցքային խնդիրների լուծման վերաբերյալ համընկնում են կամ մոտ են միմյանց, ինչը արձագանք է գտնում պատգամավորների համաձայնեցված դիրքորոշման մեջ բոլոր միջխորհրդարանական կազմակերպություններում։

Աբրահամյանն իր հերթին շհորհակալություն է հայտնել Գռիզլովին՝ Մոսկվա պաշտոնական այցի հրավերի համար և նշել Ռուսաստանի  կարևոր դերը ղարաբաղյան կարգավորման հարցում։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից Մոսկվայում ստորագրված հռչակագիրը «այդ սուր խնդրի խաղաղ ճանապարհով լուծման կարևոր փուլ դարձավ», ընդգծել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: