484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը միակողմանիորեն է մեկնաբանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին. Բրայզա
16:16
17 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բաքուն միակողմանիորեն է մեկնաբանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ասել է ԵԱՀԿ Ղարաբաղյան կարգավորման ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։ 

Ամերիկացի համանախագահ Բրայզան նոյեմբերի 13-ին Բաքվի Lider հեռուստաալիքով հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումից, և «միայն դրանից հետո կարող են քննարկվել այլ հարցեր»։

«Բաքվում միշտ միակողմանիորեն է մեկնաբանվում համանախագահների ցանկացած հայտարարություն՝ անկախ այն բանից, թե ինչի մասին են նրանք խոսել՝ լինի դա Ղարաբաղյան հակամարտությունը, գյուղատնտեսություն, պղնձի արդյունաբերություն, թե Կասպյան համագործակցություն»,- ասել է Բրայզան։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս համանախագահների հայտարարությունները մեկնաբանել է Բաքվի համար հարմար տեսանկյունից, այն դեպքում, երբ դա ընդամենը թարգմանության խնդիր է։  

«Մենք կարող էինք չմեկնաբանել իրավիճակը, սակայն երկու երկրների լսարանները իրավունք ունեն տեղյակ լինել քննարկումների գործընթացից»,- ասաց Բրայզան։

Համանախագահը նշել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցում ինքը մատնանշել է «կարգավորման կողմերի հավասարակշռված համաձայնության անհրաժեշտությունը, որտեղ կողմերը կտեսնեն այն, ինչ ուզում են»։   

«Ես մատնանշել եմ այս կողմերը, մինչդեռ լրագրողները կամ խմբագրությունը սխալ է մեկնաբանել իմ խոսքերը՝ իրենց համար շահավետ լույսի ներքո։ Այսպիսին է կյանքն ու դրա առանձնահատկությունն այդ տարածաշրջանում, այլ կերպ նրանք չեն կարող»,- ասաց Բրայզան։

Ընդ որում նա նշել է, որ հարցազրույցի ամբողջական տարբերակը տեղակայված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կայքում, և ցանկացած մարդ կարող է պարզել, թե իր ասածը որքանով է համապատասխանում ԶԼՄ-ների հնչեցրած մեկնաբանություններին։  

«Կարծում եմ, որ դրանից հետո ոչ մի թյուրիմացություն այլևս չի լինի»,- ասաց Բրայզան։

Միաժամանակ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նշել է, որ համանախագահները լրագրողների միջև միջնորդներ չեն։  

«Պաշտոնական անձանց մեկնաբանությունները կարելի է ներկայացնել յուրովի, սակայն մենք բանակցություններ ենք վարում և մեզ համար ավելի կարևոր է նախագահների, քան լրագրողների դիրքորոշումը»,- ասել է Ֆասյեն։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։