481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգը կանցկացվի նոյեմբերի 19-ին
15:50
17 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կանցկացվի մոնիտորինգ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը։  

«Ավելի վաղ ծրագրված մոնիտորինգը սպասվում է անցկացնել Չինարի գյուղի շրջանում (ՀՀ Տավուշ մարզ), ինչից հետո ծրագրվում է ճգնաժամային մոնիտորինգ անցկացնել Ադրբեջանի և Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում»,- ասաց Կասպրշիկը։

Նա նշեց, որ մոնիտորինգ անցկացվում է ամսական երկու անգամ, սակայն եթե խնդիր է ծագում, ապա այն ճգնաժամային իրավիճակի ռեժիմ է տեղափոխվում։ 

Տվյալ պահին ԵԱՀԿ Մինսկի Խումբն արդեն դիմել է Ֆիզուլիում ռազմական գործողությունների կապակցությամբ ճգնաժամային մոնիտորինգ անցկացնելու թույլտվության համար։

Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, մոտավորապես առավոտյան ժամը 4-ին, Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ջոկատը հատել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հատվածը հարավարևելյան ուղղությամբ՝ փորձելով անցում կատարել ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների թիկունք, որոնք ռազմական հերթապահություն են սահմանում Աշաղի Սեիդախմեդլի բնակավայրից ոչ հեռու գտնվող դիրքերում։

ԼՂՀ պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմը ռազմի դաշտում մեկ սպանված է թողել, Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: