485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկովյան հռչակագիրը Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակն է և հայկական դիվանագիտության միջանկյալ հաջողությունը. պատգամավոր
15:40
17 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Մոսկովյան հռչակագիրը Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հաղթանակն է և հայկական դիվանագիտության միջանկյալ հաջողությունը, երկուշաբթի հայտարարեց   գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի  խորհրդարանական  մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:

«Դիվանագիտության վերջնական հաղթանակը ձեռք կբերվի այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված պետությունը կլուծի նաև միջազգային լեգիտիմության խնդիրը»,- ասաց Աշոտյանը Երևանում Մոսկվայի տանն անցկացվող «Անդրկովկաս. նոր իրականություններ, հեռանկարներ, չափումներ» կոնֆերանսի ընթացքում։

Ըստ նրա, հռչակագիրը լավ հիմք է տալիս 15 տարիների ընթացքում կուտակած դիվանագիտական ներուժը չկորցնելու և ապագային չափավոր լավատեսությամբ նայելու համար։

«Չափավոր լավատեսությամբ, քանի որ անկայուն քաղաքական և ռազմական իրավիճակի պայմաններում չի կարելի համոզված լինել, որ այդ ստորագրությունները կունենան ոչ միայն բարոյական, այլև իրավաբանական հատևանքներ»,- պարզաբանեց նա։

Աշոտյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն այդ հարցում այնքան հեռու են իրարից, որ երկար ժամանակ որևէ փաստաթղթի ստորագրումը գործնականորեն անհնար էր թվում, վերաբերում էր քաղաքական ֆանտաստիկայի բնագավառին, առավել ևս, որ փաստաթղթի պատրաստման ընթացքը բավականին շղարշված էր, և մինչ Մոսկվայի բուն հանդիպումը չկար գործնականորեն ոչ մի տեղեկություն։

«Հռչակագիրն ինքնին ոչ թե հասարակական-քաղաքական քննարկումների առարկա դարձավ, այլ դրանց ելակետը, հենց դրանով է բացատրվում տեքստի նկատմամբ հասարակական և քաղաքական հետաքրքրության բռնկումը»,- ասաց նա։

Պատգամավորը հույս հայտնեց, որ լուրջ քաղաքական գործիչների կողմից վավերացված տվյալ փաստաթուղթը, չնայած իր ողջ դեկլարատիվ ձևին, որոշակի հետևանքներ կունենա իրական քաղաքականությունում։

«Այդ փաստաթղթում ֆիքսված են հայկական կոմի համար երեք կարևոր մոտեցումներից երկուսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասաց նա։

Աշոտյանի խոսքերով, երրորդ մոտեցումը, որ պնդում է հայկական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, շղարշված է «միջազգային իրավունք» ձևակերպումով։

«Այսպիսով, փաստորեն, կարելի է ասել, որ 80-85 տոկոսով այդ փաստաթուղթն արտահայտում է Հայաստանի գործող վերնախավի և հասարակության քաղաքական տրամադրվածությունը»,- ընդգծեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ. մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։