486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ժողովրդական երգերի կատարող Գուրգեն Դաբաղյանը մտադիր է Արարատի գագաթը բարձրանալ
15:02
17 Նոյեմբերի 2008

Ժողովրդական և աշուղական երգերի երիտասարդ կատարող Գուրգեն Դաբաղյանը մտադիր է 2009 թ.-ին բարձրանալ Արարատ լեռան գագաթը։

«Վերջերս, երբ ես հյուրախաղերով ԱՄՆ-ում էի, հայտնի ալպինիստ Կարո Հովասափյանն ինձ նվիրեց հայկական դրոշը, որը նա ծածանել է Արարատի գագաթին», - երկուշաբթի լրագրողներին ասաց Դաբաղյանը։

Դաբաղյանի խոսքերով, հանձնելով դրոշը՝ ալպինիստը մաղթել է երիտասարդ երգչին, որպեսզի նա էլ բարձրանա Արարատի գագաթը։

«Ինչով էլ ես զբաղվեմ, փորձում եմ անել դա ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ մակարդակում, նույնը նաև ալպինիզմի հարցում է», - ասել է Դաբաղյանը։

Դաբաղյանի խոսքերով, ալպինիզմը հատուկ տեղ է զբաղեցնում իր հոբիների շրջանում։

«Ես արդեն հասցրել եմ բարձրանալ Հայաստանի բոլոր բարձր գագաթները և հետագայում մտադիր եմ երկրի սահմաններից դուրս գալ», - ասաց նա։

Գուրգեն Դաբաղյանը հանդես է գալիս պրոֆեսիոնալ բեմում ինը տարեկանից։ Աշուղական երգերի պատանի կատարողը մեծ ճանաչում է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքի շրջանում։

Արարատ լեռը Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է, ըստ էության դրանք երկու լեռներ են, որոնք գտնվում են իրարից 11 կմ հեռավորության վրա և կապված են միմյանց ատամնաձև լեռնաշղթայով։

Սակայն Արարատն ավելի շատ հայտնի է ոչ թե բնական գեղեցկությամբ, այլ Աստվածաշնչյան ավանդությունների հետ կապ ունեցող պատկերացումներով, որոնց համաձայն այն առաջինն էր, որ հայտնվեց Համաշխարհային ջրհեղեղից հետո և անվտանգ նավամատույց դարձավ Նոյան տապանի համար։-0- 
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։