480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Անդրկովկաս. նոր իրականություններ, փոփոխություններ, հեռանկարներ» համաժողովի նպատակն է հետագա համագործակցության հնարավորությունների բացահայտումը. Զատուլին
14:54
17 Նոյեմբերի 2008

Երևանի Մոսկվայի տանը անցկացվող «Անդրկովկաս. նոր իրականություններ, փոփոխություններ, հեռանկարներ» համաժողովի օրակարգը ոչ միայն փոխկապակցված է անցյալի իրադարձությունների հետ, այլ նաև ուղղված է ապագային, հայտատարեց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

Համաժողովի կազմակերպիչներն են ԱՊՀ երկրների ինստիտուտը  և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղը։

«Մենք ևս մեկ անգամ պետք է փորձենք լսել միմյանց կարծիքը և հասկանալ, թե ինչպես է հնարավոր համագործակցությունն իրական պայմաններում, որտեղ են ռիսկերն այդ առումով, որտեղ՝ սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ առաջիկա հեռանկարում»,- ասաց Զատուլինը՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին։

Նա նշեց, որ Հարավային Օսեթիայում զինված հակամարտության բռնկումը և դրա հետևանքները նոր փուլ բացեցին տարածաշրջանի պատմության մեջ, համենայն դեպս, Ռուսաստանում, նրա խոսքերով, այսօր տարածաշրջանի քարտեզի վրա հայտնվեցին նրա կողմից ճանաչված ևս երկու պետություններ՝ Հարավային Օսեթիան և Աբխազիան։

«Զուգահեռաբար և այդ կապակցությամբ մենք փոփոխություններ ենք նկատում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մեջ։ Թուրքիան առաջ քաշեց անվտանգության պլատֆորմի գաղափարը, որին Ռուսաստանը կողմ հանդես եկավ։ Ես կարծում եմ, որ պատմության մեջ մենք հազվադեպ ենք առնչվում այն բանի հետ, որ Ռուսաստանը և Թուրքիան համատեղ առաջ են քաշում կովկասյան տարածաշրջանին վերաբերող ինչ-որ նախաձեռնություններ։ Բայց սա այն դեպքն է, երբ դա տեղի ունեցավ»,- ընդգծեց նա։

Զատուլինի խոսքերով, համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն հասկանալու, թե ինչպես են ներկա գտնվողները վերաբերվում տեղի ունեցածին, և ինչպիսիք են, ըստ նրանց, Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հետևանքները, ինչպես այդ հակամարտությունը ազդեց Վրաստանի ներքաղաքական իրավիճակի վրա և ինչպիսիք են այդ երկրի հետագա զարգացման հեռանկարները։

Իր հերթին, ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ համաժողովի հարցերի շրջանակը արդիական է հանրապետության քաղաքական վերնախավի համար։

«Հարավային Կովկասում ստեղծված ողջ իրավիճակը այսպես թե այնպես տարածական պատկեր է գցում հայկական քաղաքականության և տնտեսության վրա, ինչը, բնականաբար, ելք ունի ներքաղաքական դաշտ»,- պարզաբանեց նա։

Նա ընդգծեց, որ աշխարհաքաղաքականության հարցերը Հարավային Կովկասում հայ  ընդդիմության կողմից բարձրացվող ամենահիմնական հարցերից են, այդ պատճառով քննարկվող հարցերը աշխարհաքաղաքական տեսակետից  մեծ օբյեկտիվության են հավակնում։

Համաժողովին մասնակցում են քաղաքական, հասարակական գործիչներ և փորձագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Լեռնային Ղարբաղից, Հարավային Օսեթիայից, Աբխազիայից և Իրանից։

Քննարկումների թեմաներն են «Աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Անդրկովկասում» և «Ռուս հայրենակիցների վիճակը Անդրկովկասի երկրներում»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։