486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ռումինիան մտադիր են համագործակցություն հաստատել զբոսաշրջության և փոքր ու միջին ձեռներեցության ոլորտներում
13:40
17 Նոյեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լազար Կոմանեսկուն քննարկել են զբոսաշրջության և փոքր ու միջին ձեռներեցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ռումինական հարաբերությունների ներկայիս մակարդակը` ընդգծելով, որ գրեթե բոլոր ոլորտներույմ գոյություն ունի համագործակցություն և տարեցտարի  այն զարգացնելու մեծ ներուժ։

«Բոլոր հիմքերը կան Հայաստանի և Ռումինիայի միջև ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և այլ  ոլորտներում հարաբերությունները  որակական նոր  մակարդակի բարձրացնելու համար», - ասել է վարչապետը։

Համագործակցության հնարավոր ոլորտների թվում Սարգսյանը նշել է տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, արդարադատության, մշակույթի, պաշտպանության և մի  շարք այլ  ոլորտներ: Դրանց թվում վարչապետը կարևորել է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության  միջև  ներդրումների խրախուսման և փոխադարձ  պաշտպանության  մասին» րացուցիչ  արձանագրության ստորագրումը։

Բացի այդ, վարչապետն օգտակար է համարել  Զարգացման հայկական  գործակալության, ՀՀ  առևտրարդյունաբերական  պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ռումինական համանման կառույցների միջև փոխգործակցության ընդլանումը, գործարար համաժողովների կազմակերպումը, երկու երկրների միջև գործարար տեղեկատվության փոխանակումը:

Նշելով, որ ՓՄՁ  ոլորտը Հայաստանի տնտեսության  կարևորագույն և առաջնահերթություն համարվող ոլորտներից մեկն է, Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև ՀՀ-ում և ՌՀ-ում ՓՄՁ  ոլորտի քաղաքականությունը  մշակող և ոլորտին աջակցող կառույցների միջև գործակցության հաստատումը, փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են նաև զբոսաշրջության  բնագավառի տեղեկատվական և գովազդային նյութերի պարբերաբար փոխանակումներն ու զբոսաշրջային օպերատորների, նաև` լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպումը։

Ռումինիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին ընդունելի է համարել  երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական կողմի առաջարկությունները՝ նշելով, որ  ռումինական դիվանագիտության մեջ այսօր մեծ  տեղ է հատկացվում տնտեսական հատվածին։

Կոմանեսկուն նաև ասել է, թե իր  հետ  բերել է ՌՀ նախագահի և վարչապետի  ուղերձը՝ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և բոլոր բնագավառներում  համագործակցությունն առավել ընդլայնելու և հարաբերությունները սերտացնելու պատրաստակամության մասին:

Կողմերը խոսել են նաև ռումինահայ համայնքի հարցերի մասին։ Նախարարի խոսքերով, Ռումինիայում հայ համայնքը կարող է ամուր կամուրջ լինել երկու երկրների միջև:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև միջազգային ֆինանսական ճգնաժամին առնչվող խնդիրները։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։