486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նոյեմբերի17-ից դեկտեմբերի 14-ը կանցկացվի Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների առաջին հանրապետական մրցույթը
19:03
14 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի17-ից դեկտեմբերի 14-ը կանցկացվի օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի անվ. «Հայաստանի սոխակ» խորագրով վոկալիստների առաջին հանրապետական մրցույթը, հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։ 

Մրցույթին կմասնակցեն երաժշտական քոլեջների սովորողները, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու ասպիրանտները, ինչպես նաև 18-32 տարեկան պրոֆեսիոնալ կատարողները։  

Մրցույթի պարտադիր ծրագրում ընդգրկված են 17-18 դարերի կոմպոզիտորների արիաները, Կոմիտասի ստեղծագործությունները, հայ կոմպոզիտորների օպերային արիաները և ռոմանսները։

Հաղթողների գալա-համերգն ու պարգևատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ օպերային երգչուհու ծննդյան օրը Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։   
   
Մրցույթի հաղթողներին կհանձնվեն դիպլոմներ և դրամական մրցանակներ՝ 300 հազար դրամի չափով (շուրջ 995 ԱՄն դոլար) առաջին տեղի համար, 250 հազար դրամ (830 դոլար) երկրորդ տեղի և 200 հազար դրամ (665 դոլար) երրորդ տեղի համար։ Մրցույթի շրջանակներում նախատեսվում են նաև խրախուսիչ մրցանակներ ամենաերիտասարդ մասնակցին, «Գասպարյանի երգացանկի լավագույն կատարման» համար, ինչպես նաև լավագույն կոնցերտմեյստերին։

Օպերային մեծ երգչուհի Գոհար Գասպարյանը մահացել է Երևանում 2007 թվականի մայիսին՝ 83-ամյա հասակում։ Մի քանի տարի առաջ նա ուղեղի կաթված էր ստացել և վերջին ժամանկներս գտնվում էր մայրաքաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի վերականեդանացման բաժանմունքում։

Գոհար Գասպարյանը հայ ականավոր երգչուհի է (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Ծնվել է 1924 թվականին Կահիրեում, այնտեղ էլ ավարտել է կոնսերվատորիան։ 1948 թվականին տեղափոխվել է Հայաստան։

Երգել է Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, 1964 թվականին արժանացել է Հայաստանի ԽՍՀՄ պետական մրցանակի։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 7-րդ և 8-րդ գումարման պատգամավոր է։

1949 թվականից երգել է 23 օպերաների գլխավոր պարտիաները։ Երգչուհու երգացանկում ընդգրկվել է ռուս, գերմանացի, ֆրանսիացի և իտալացի կոմպոզիտորների մոտ 500 ստեղծագործություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։