484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորը լուրջ չի ընդունում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի արտահայտությունները
17:06
14 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Գագիկ Մելիքյանը լուրջ չի ընդունում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի արտահայտությունները։

Ամերիկացի համանախագահ Բրայզան նախօրեին Բաքվի Lider հեռուստաալիքին ասել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է սկսվի Ադրբեջանի տարածքային ամբողջության ապահովումից և «միայն դրանից հետո կարող են քննարկվել այլ հարցեր»։

«Բրայզան առաջին անգամ չէ, որ ստիպված է լինում հրաժարվել իր հայտարարություններից, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է սպասել իր բառերից նրա հերթական հեքումին»,- ուրբաթ լրագրողներին ասաց Մելիքյանը։

«Երբ Բրայզան ժամանի Երևան, կասի, որ թարգմանության ժամանակ սխալ է տեղ գտել, և որ ինքը նման բան չի ասել»,- ընդգծեց նա։

Մելիքյանի խոսքերով, դա վկայում է նրա մասին, որ «համաշխարհային  գերտերությունը չի կարողանում կողմնորոշվել և հստակ դիրքորոշում արտահայտել այս հարցի լուծման վերաբերյալ»։

Այս առումով հայ խորհրդարանականը նշեց, որ միջազգային կառույցները Հայաստանի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումների ժամանակ նույն հարցի շուրջ տարբեր տեսակետներ են հայտնում և որոշումներ ընդունում, որոնք ձեռնտու են այն երկրին, որի հետ տվյալ պահին նրանք վարում են բանակցությունները։

«Եվ այս անհամապատասխանության առիթով երկու կողմերի մոտ առաջացած հարցերին ի պատասխան Երևանին և Բաքվին խորհուրդ է տրվում՝ հաշվի չառնել այն որոշումները, որոնք ընդունվել էին մյուս երկրի հետ համատեղ աշխատանքի ընթացքում»,- ասաց Մելիքյանը։

ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը գտնում է, որ Բրայզայի հայտարարությունն իր մեջ լուրջ սպառնալիք է կրում՝ հաշվի առնելով, որ նման դիրքորոշքւմը և կարգավորման գործընթացի ուղղվածությունը ղարաբաղյան ժողովրդի մոտ կարող են հոգեբանական խանգարման հիմք դառնալ։ 

«Կարելի է պատկերացնել հոգեբանական վիճակը այն ժողովրդի, որն ունենալով Հայաստանի հետ սահման և ապրելով խաղաղ պայմաններում՝ հանկարծ կհայտնվի մեկուսացման կամ Ադրբեջանի սահմաններում ինքնորոշման վտանգի առջև»,- ասաց նա։

Միաժամանակ Խաչատրյանն ընդգծեց, որ պետք է անել հնարավորինը և օգտագործել հնարավոր ողջ ներուժը՝ դեպքերի զարգացման նման ուղղությունը փոխել կարողանալու համար։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ. մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։