480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի նոր ֆիլմը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում
16:50
14 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի նոր՝ «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը հաջորդ շաբաթ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում, լրագրողներին հայտնեց ինքը՝ Մկրտչյանը։

Ֆիլմի պրեմիերան հոկտեմբերի 30-ին կայացավ Գյումրի քաղաքում, իսկ հետո նաև Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում։

«Ես այն ռեժիսորներից եմ, որոնք վախենում են բացահայտ խոսել իրենց ֆիլմի մասին, մինչև չստուգեն այն։ Այդ նպատակով ես այն ներկայացրեցի իմ ռուս ընկերներին»,- ասաց Մկրտչյանն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռեժիսորի խոսքերով, ժապավենի դիտումից հետո ռուս կինոգետ Արմեն Մեդվեդևն ասաց, որ սա իր լավագույն ֆիլմն է։

«Դրական արձագանքներից հետո ես որոշեցի ներկայացնել այն»,- ավելացրեց Մկրտչյանը։

«Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը ներկայացնում է Գյումրի քաղաքի բնակիչների պատմությունը 1990-ականների սկզբին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ պահին։

Ես փորձեցի այլ լուծում տալ ռազմական թեմային։ Չնայած ռազմական գործողություններին՝ ֆիլմում ընդամենը մեկ կրակոց է հնչում։ Իմ ժապավենը մարդկանց հոգեբանական պատերազմն է»,- պարզաբանեց ռեժիսորը։

Խոսելով ֆիլմի վերնագրի մասին՝ ռեժիսորն ասաց, որ այն պատահական չի ընտրվել, քանի որ ժապավենի ողջ սյուժեն ծավալվում է քաղաքի մեկ փողոցում։

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Անահիտ Քոչարյանը, Վարդան Մկրտչյանը, Արմեն Սարգսյանը։

Մկրտչյանը լրագրողների առաջ բացեց նաև դերասանների ընտրության իր «գաղտնիքները»։    

«Ֆիլմում ներգրավված են նաև մարդիկ, որոնք դերասաններ չեն։ Երբ ես ինքնատիպ մարդու եմ հանդիպում, որն իր կերպարով աչքի է ընկնում, ես ֆիլմում օգտագործում եմ նրա ինքնատիպությունը, իսկ մնացածը ես բառացիորեն հագցնում եմ նրան»,- հավելեց Մկրտչյանը։  

Ալբերտ Մկրտչյանը հայ ականավոր դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի եղբայրն է։ Մկրտչյանն այնպիսի կինոնկարների հեղինակն է, ինչպիսիք են «Ուրախ ավտոբուս», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը».--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։