485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը դուրս չի մնա բանակցային գործընթացից. ՀՀ ԱԺ պատգամավոր
16:10
14 Նոյեմբերի 2008

Ղարաբաղը դուրս չի մնա խնդրի կարգավորման հետագա բանակցային գործընթացից, կարծում է ՀՀ Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Գագիկ Մելիքյանը։

«Երբ բանը հասնի նրան, որ Ղարանաղի մասնակցությունն անհրաժեշտ լինի վերջնական փաստաթղթի ստորագրման համար, ապա դա միանշանակ տեղի կունենա»,- ուրբաթ նա ասաց լրագրողներին։

Մելիքյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահը բազմիցս ասել է, որ Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի որոշում առանց այդ երկրի ժողովրդի մասնակցության չի ընդունվի, և որ Հայաստանի համար ամենակարևոր կետերից են Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ճանաչումը և Հայաստանի հետ ցամաքային սահմանի առկայությունը։

«Երբ բոլոր այդ կետերը կյանքի կոչվեն, մենք, իհարկե, կհամաձայնենք համաձայնագիր կնքել, սակայն եթե այդ կետերից թեկուզ մեկը չիրականցվի, ողջ հայ ժողովուրդը դեմ կլինի ցանկացած փաստաթղթի ստորագրմանը»,- ընդգծեց Մելիքյանը։

Անդրադառնալով եռակողմ հռչակագրին՝ ստորագրված նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից, պատգամավորը նշեց, որ դրա կարևորագույն կետերից մեկը ղարաբաղի խնդրի ռազմական ճանապարհով լուծման անընդունելիությունն է։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:

«Այս փաստաթուղթը հակամարտության կողմերից երկուսին էլ դրական լիցքեր է տալիս»,- կարծում է Մելիքյանը։

Իր հերթին «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը կարծում է, որ մոսկովյան հռչակագիրը մտահոգության տեղիք է տալիս, մասնավորապես, այն պատճառով, որ ադրբեջանական կողմը որպես իր դիվանագիտական հաղթանակ մատնանշում է բանակցային գործընթացից Ղարաբաղի վերջնական բացառումը։

Խաչատրյանը նաև կարծում է, որ Մադրիդյան սկզբունքները, որոնց շրջանակներում, հռչակագրի համաձայն, պետք է շարունակվի կարգավորման գործընթացը, այնպիսի կետեր է ներառում, որոնք վկայում են լուրջ անհամաչափության մասին։    

«Խոսքն, առաջին հերթին, փախստականների վերադարձի մասին է իրենց նախկին բնակավայրեր, ընդ որում խոսվում է միայն ադրբեջանական ազգության պատկանող անձանց մասին, որոնք ժամանակավոր տեղահանված անձինք են և, միջազգային իրավունքի միևնույն նորմերով, չպետք է հանդես գան փախստականի  կարգավիճակում»,- պարզաբանեց նա։

Միևնույն ժամանակ, Խաչատրյանի խոսքերով, հայկական կողմի նմանատիպ խնդիրը չի դիտարկվում որպես կարգավորման գործընթացի անքակտելի բաղկացուցիչ։ 

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ. մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։