484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակներում Հայաստանում մի շարք մշակութային և մարզական միջոցառումներ կանցկացվեն
14:22
14 Նոյեմբերի 2008

Մի շարք մշակութային և մարզական միջոցառումներ կանցկացվեն հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակներում, տեղեկացրեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը։

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության ամենամյա միամսյակը կանցկացվի Հայաստանում, նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը։

«Միամսյակի շրջանակներում ավանդական է դարձել մարզական միջոցառումների անցկացումը, մասնավորապես լրագրողների շրջանում ֆուտզալի մրցաշարի անցկացումը», - ուրբաթ լրագրողներին ասաց Թադևոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում ֆուտզալի մրցաշարի երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-30-ը՝ «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանի ներքո։

Մրցաշարին մասնակցելու նպատակով իրենց հայտերն են ներկայացրել արդեն 8 ԶԼՄ-ներ, բացի լրագրողներից մրցաշարին կմասնակցի նաև էստրադային կատարողների թիմը։

Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ միամսյակի շրջանակներում կամփոփվեն «Արևածաղիկ» լրագրողական ամենամյա վեցերորդ մրցույթի արդյունքները։

Լրագրողական մրցույթին մասնակցելու նպատակով, որը ևս անցկացվում է «Հավասար հնարավորություններ» նշանաբանի ներքո, անհրաժեշտ է ներկայացնել 2007 թ.-ի նոյեմբերի 20-ից 2008 թ.-ի նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հաշմանդամության թեմայի վերաբերյալ պատրաստված հրապարակումները, ռադիո կամ հեռուստահաղորդումները։

ԶԼՄ-ների մրցաշարի և մրցույթի անցկացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Դանիայի զարգացման միջազգային գործակալությունը։

Միամսյակի շրջանակներում նախատեսված է անցկացնել նաև «No Jazz» ֆրանսիական խմբի համերգը։ Միամսյակի կազմակերպիչն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի աջակցությամբ։ Հանձնաժողովի կազմում են մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում նաև «Հույսի կամուրջը», «Ունիսոնը», «Փարոսը»։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։