484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ կանցկացվի
14:17
14 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվի հաշմանդամների իրավունքների պաշտպանության ավանդական դարձած միամսյակը, հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների խնդիրների վարչության պետ Ջեմա Բաղդասարյանը։

«Արդեն երեք տարի շարունակ Հայաստանում հայտարարվում է հաշմանդամների իրավունքների միամսյակ։ Այս տարի միջացառումը տարբերվում է նրանով, որ դրան մասնակցում են ոչ միայն նախարարությունը և հասարակական կազմակերպությունները, այլ նաև Ազգային հանձնաժողովը, որը նույնպես զբաղվում է հաշմանդամների խնդիրներով»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Բաղդասարյանը։

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող Ազգային հանձնաժողովը ստեղծվել է 2008թ. փետրվարին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանագրով։

«Միամսյակի անցկացման հիմնական նպատակը հասարակության մեջ հաշմանդամների խնդիրներին վերաբերող իրազեկվածության մակարդակի բարձրացումն է»,- ասաց Բաղդասարյանը։

Վարչության պետը հայտնեց, որ միամսյակի շրջանակներում նախատեսված է մի շարք միջոցառումների անցկացում։

Այսպես, հասարակությունում իրազեկվածության մակարդակի բարձրացման համար կկազմակերպվեն քննարկումներ, կլոր սեղաններ այդ թեմայով, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրումներ հայկական հեռուստաալիքներով։

Բացի այդ, միջոցառումների շրջանակներում կանցկացվի ցուցահանդես, որին կմասնակցեն հաշմանդամների խնդիրներով զբազվող բոլոր հասարակական կազմակերպություններն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Ցուցահանդեսի ընթացքում մենք կփորձենք հասարակությանը ներկայացնել մեր ձեռքբերումները, ինչպես նաև հետագա քայլերն այդ ոլորտում»,- ավելացրեց նա։

Այդ համատեքստում Բաղդասարյանը հավելեց, որ 2009թ.-ին կընդունվի հաշմանդամների խնդիրներին վերաբերող նոր օրենք։

Նա նշեց, որ 2008թ.-ին կվավերացվի Հաշմանդամների իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի Կոնվենցիան, որը Հայաստանը ստորագրեց 2007թ.-ին։

«Հաշմանդամների մի շարք խնդիրների լուծման մեջ մենք կարող ենք հաջողության հասնել շնորհիվ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի, սակայն, այդ հարցերում մեծ դեր է խաղում ինքը հասարակությունը»,- հավելեց նա։

Միաժամանակ վարչության պետը ժողովրդին կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել հաշմանդամների խնդիրներին։

Նա նշեց, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում միամսյակի անցկացումը պատահական չէ ընտրված, քանի որ դեկտեմբերի 3-ը համարվում է Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օր։

Միամսյակի շրջանակներում կամփոփվեն նաև Երևանում անցկացվող «Մատչելի համայնք» մրցույթի արդյունքները։

Միամսյակի կազմակերպիչն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի աջակցությամբ։ Հանձնաժողովում ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Հույսի կամուրջ», «Ունիսոն», «Փարոս» ՀԿ-ները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։