483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունը դեկտեմբերին խորհրդատուների խումբ կուղարկի Հայաստան
19:42
13 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը դեկտեմբերին խորհրդատուների խումբ կուղարկի Հայաստան, ասաց նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են  ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամները, կառավարության անդամներ, շահագրգիռ տարբեր գերատեսչությունների  ղեկավարներ: 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությնաը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը ամփոփելով Բրյուսել կատարած այցի մանրամասները, հայտնել է, որ խորհրդատուների խումբ Հայաստան ուղարկելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵՄ Առեւտրի հանձնակատար Պիտեր Մենդելսոնի հետ:

«Նրանք հայ պաշտոնյաների հետ կմշակեն գործողությունների հստակ ժամանակացույց»,- ասաց նախագահը:

Հանրապետության նախագահը ներկայացրել է Բրյուսել կատարած այցի մանրամասները և առաջադրել է Եվրամիության հետ փոխգործակցության հետագա զարգացման հետ կապված որոշակի խնդիրներ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ բրյուսելյան այցի ծրագիրը բավականին հագեցված էր. երեք օրվա ընթացքում կայացել են քսանից ավելի հանդիպումներ` Եվրամիության գրեթե ողջ նախագահության հետ, և մի քանի հարցազրույցներ` եվրոպական առաջատար լրատվամիջոցներին:

Բանակցություններից երկրի ղեկավարի առաջին տպավորությունն այն է, որ  Եվրամիության կառույցները, նրանց ներկայացուցիչներն ակնհայտորեն գոհ են Հայաստանի հետ  հարաբերությունների մակարդակից և կատարված աշխատանքից, և երկրորդը` կա կամեցողություն` շարունակել ու խորացնել հարաբերություններն, ավելի համարձակ ծրագրեր իրականացնել:

Նախագահն ասել է, որ հանդիպումների ընթացքում, բնականաբար, խոսվել է նաև ընդհանուր քաղաքական հարցերի, հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, սակայն քննարկումների հիմնական թեման եղել է  Հայաստան- ԵՄ գործողությունների ծրագիրը, և այն կոնկրետ խնդիրները, որոնք Հայաստանն  առաջարկում է եվրոպական կառույցներին լուծել` երկկողմ հարաբերությունները խորացնելու ճանապարհին:

Ընդգծելով  Եվրոպային ավելի մերձենալու մեր երկրի ցանկությունը, Սերժ Սարգսյանն ասել է, որ «հայկական կողմն որպես առաջին քայլեր, այս փուլում առաջարկում է, որպեսզի  դյուրացվեն մեր քաղաքացիների շփումներն արտոնագրային ավելի մեղմ ռեժիմ սահմանելու միջոցով, որպեսզի ստեղծվեն առևտուր անելու համար հավասար պայմաններ, այսինքն` մեր տնտեսությունը ճանաչվի որպես շուկայական տնտեսություն և ստորագրվի ազատ առևտրի պայմանագիր:

Ըստ նախագահի, պայմանավորվածություն է ձեռք բերվել` արտոնագրային ռեժիմի դյուրացման և մեր երկրում դատաիրավական բարեփոխումների հետ կապված Եվրամիության արդարադատության, ազատության կոմիտեի հետ միասին ենթահանձնաժողով ստեղծելու մասին և մոտ ժամանակներս այն կձևավորվի:

Շեշտելով, որ կա երկուստեք պատրաստակամություն` ավելի խորացնել  հարաբերությունները, նախագահն ասել է.  «Մենք այս աշխատանքներին պետք է վերաբերենք ոչ թե որպես մի ծրագիր, որով պարտավորություններ ենք ստանձնել, այլ` որպես աշխատանք, որը հնարավորություն է տալիս շարունակել բարեփոխումները մեր երկրում, և, իրոք, բարեփոխումներ իրականացնելու մի գործիք է»:

Նախագահի կարծիքով, գործողությունների նոր ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կլինի Եվրամիության Արևելյան քաղաքականության շրջանակում և կունենա երկու առանձնահատկություն. առաջինն` ավելի ակնհայտ ու  ցայտուն կլինի տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, և երկրորդը` հարևանության մասնակիցների համար կնախատեսվեն փոխգործակցության տարբեր չափեր ու խորություններ` կախված նրանից, թե երկիրն ինչքանով է դրան պատրաստ:

Երկրի ղեկավարը պահանջել է ամենայն աչալրջությամբ մոտենալ նոր ծրագրի ձևավորմանը, և նախարարներին ու շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է` անձնական հսկողություն սահմանել իրենց ոլորտներին առնչվող աշխատանքների նկատմամբ:

Խորհրդակցության ընթացքում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացնել է գործողությունների ծրագրի ընթացքը, տարբեր ուղղություններով 2008 թվականին կատարված աշխատանքը` նշելով, որ դրանք 2007-ին սկսած գործողությունների շարունակությունն են:  Նախարարն ասել է, որ 2008 թվականին կատարածի վերաբերյալ հաշվետվություն Հայաստանը կներկայացնի դեկտեմբերին 9-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության Նախարարների խորհրդի նիստի ժամանակ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է եվրոպական կառույցների հետ համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանը և նշել, որ շահագրգիռ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա ձևավորվել է գործողությունների նոր, բավականին հավակնոտ փաթեթ, որը քննարկումների և հետագա համագործակցության համար լավ հիմք կարող է ծառայել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: