487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը գոհ է Կիպրոսի հետ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից
18:43
13 Նոյեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Մարիոս Գարոյանի հետ հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնել քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից։

«Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Կիպրոսի հետ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում՝ նշելով, որ երկու երկրները փոխգործակցության մեծ դաշտ ունեն Եվրամիության հարևանության քաղաքականության շրջանակում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։  

Հանրապետության նախագահը կարևորել է Մարիոս Գարոյանի այցը Հայաստան և որպես եղբայրական Կիպրոսի խորհրդարանի նախագահ, և որպես մեր հայրենակից, ով մեծ հաջողությունների է հասել` նման բարձր պաշտոն ու դիրք գրավելով:

Նշելով, որ Մարիոս Գարոյանը Հայաստանից դուրս հայ ամենաբարձր պետական պաշտոնյան է, Սերժ Սարգսյանն ասել է. «Հայաստանում անկեղծորեն հպարտանում են Ձեր հաջողություններով»։

Ըստ նախագահի, սա մեկ անգամ ևս խոսում է մեր ժողովրդի կարևոր հատկանիշների մասին. տարածվելով աշխարհով մեկ` նրանք որդեգրել են մի սկզբունք` հեշտությամբ ինտեգրվել տվյալ հասարակության մեջ, առաջին հերթին դառնալ տվյալ երկրի լիարժեք քաղաքացի, ապա նոր` հայ:

Մարիոս Գարոյանն ասել է, որ շատ հպարտ է Հայաստան` իր նախնիների երկիր, այցելելու համար: Նրա խոսքով, Կիպրոսը ցանկանում է ընդլայնել բարեկամական հարաբերությունները երկու երկրների ու ժողովուրդների միջև։

Ներկայացուցիչների պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ իր այցը նոր էջ կբացի երկու երկրների խորհրդարանականների հարաբերություններում:

Կողմերի կարծիքով, հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացման համար լուրջ խթան կլինի Կիպրոսի նախագահի` հաջորդ տարվա սկզբին Հայաստան նախատեսվող այցը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։