486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հաստատվել է կենսաթոշակային բարեփոխման ծրագիրը
18:05
13 Նոյեմբերի 2008

ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է կենսաթոշակային բարեփոխման ծրագիրն ու դրանում ամրագրված միջոցառումների ժամանակացույցը։

«Մենք 3 տարի ենք ծախսել տվյալ ծրագրի մշակման վրա և այնտեղ ներկայացված են հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու մեր հնարավորությունները»,- կառավարական նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա նշեց, որ 2009 թ.-ն ամբողջությամբ նվիրված կլինի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, մասնավորապես համապատասխան օրենքների,ենթաօրենսդրական ակտերի, ենթակառուցվածքների մշակմանը, հասարակական քննարկումների, սեմինարների, համաժողովների անցկացմանը։  

«Հայաստանը 2010 թ.-ի հունվարից կսկսի անցնել բազմաստիճան կենսաթոշակային համակարգի»,- ընդգծեց նա։

Վարչապետը պարզաբանեց, որ տվյալ ծրագիրը շատ կարևոր փաստաթուղթ է, որը լիովին կփոխի Հայաստանի ցանկացած քաղաքացու կյանքը. «Նրանք, ովքեր աշխատանք ունեն, նրանք, ովքեր արդեն թոշակառու են, և նրանք, ովքեր նոր են աշխատելու»։  

«Տնտեսության ոչ մի ոլորտ չկա, որոնց այդ բարեփոխումները չանդրադառնան, այդ իսկ պատճառով մենք պետք է դրանց իրականացմանը լրջորեն պատրաստվենք»,- ասաց նա։

Այդ առնչությամբ Սարգսյանը նշեց, որ փաստաթղթում տասնյակ կետեր կան, որոնք ճշգրտելու կարիք ունեն, քանի որ ամեն կետի շուրջ առանձին ծրագիր կմշակվի։

«2009 թ.-ն այդ համատեքստում ծանր աշխատանքի տարի կլինի, որպեսզի հունվարի մեկից հնարավոր լինի ներդնել այդ համակարգը»,- ամփոփեց ՀՀ կառավարության ղեկավարը։

Իր հերթին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը նշեց, որ տվյալ ծրագրի մշակումը և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի անցումը 2008-2012 թթ.-ի կառավարական ծրագրի մի մասն են։

Նրա խոսքերով, ծրագրի հիմնական ուղղությունները քաղաքացիներին արժանավայել թոշակներով ապահովելն է կենսաթոշակային տարիքի անձանց վիճակի հետևողական բարելավման միջոցով, ինչպես նաև քաղաքացիների կենսաթոշակի ու անձնական վաստակի միջև կապ հաստատելը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարներին, Պետեկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է ԿԲ ղեկավարին առաջարկել միջոցներ ձեռնարկել սահմանված ժամկետներում ծրագրի դրույթների իրականացումն ապահովելու համար։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: