480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային փորձագետների մասնակցությունը Մարտի 1-2-ի դեպքերի փաստահավաք խմբում օգուտ կբերի գործընթացին. օմբուդսմեն
17:16
13 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային փորձագետների մասնակցությունը Երևանում մարտի 1-2-ի դեպքերի փաստահավաք խմբում օգուտ կբերի գործընթացին, կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել մարտի 1-2 դեպքերի փաստահավաք գործունեություն իրականացնելու համար փորձագետների խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման մասին։

«Ես կողմնակից եմ փաստահավաք խմբում միջազգային փորձագետի մշտական մասնակցությանը, և խումբը կարող է ցանկացած պահի դիմել փորձագետի օգնությանը, ինչը միայն օգուտ կբերի գործընթացին»,- հինգշաբթի հայտարարեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է խմբում փորձագետի ներգրավմանը մշտական իրավունքով, ապա, ինչպես նշեց օմբուդսմենը, արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, ով պատրաստակամություն է հայտնել մշտական հիմքերով փորձագետ տրամադրել։

Նա նշեց, որ Համմարբերգը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում լրացուցիչ փորձագետներ տրամադրել փաստեր հավաքելու նպատակով։

Միաժամանակ նա ընգդծեց, որ ցանկացած միջազգային կառույց պատրաստ է տրամադրել իր փորձագետներին, եթե նման անհրաժեշտություն լինի։

Օմբուդսմենը բացառեց նաև միջազգային փորձագետների եզրակացությունների աղավաղման հնարավորությունը։

«Փորձագետներն անմիջականորեն կաշխատեն խմբի հետ, ինչը նրանց եզրակացությունների աղավաղման հնարավորությունը կամ թերի հասկանալու հետ կապված խնդիրների առաջացումը բացառելու հնարավորություն կտա»,- ասաց Հարությունյանը։
 
Մարտյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008թ. հունիսի 16-ին ԵԽԽՎ-ի՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ №1609 բանաձևի կատարման շրջանակներում։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: