478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հուշադրամ՝ նվիրված հայկական դրամի 15-ամյակին
15:09
13 Նոյեմբերի 2008

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 15 տարին» արծաթե հուշադրամը։ Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հուշադրամը նվիրված է ՀՀ ազգային արժույթի՝ դրամի շրջանառության մեջ թողարկման 15-ամյակին (1993 թ. նոյեմբերի 22)։

Մամուլի հաղորդագրության համաձայն, հուշադրամի տպաքանը 500 հատ է՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։ Մետաղադրամը պատրաստված է 9250 հարգի արծաթից (մասամբ՝  ոսկեզօծ), տրամագիծը 63 մմ է, զանգվածը՝ 168,1 գրամ։

Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի կենտրոնում պատկերված է վահանը` Հայկական պատմական թագավորությունների զինանշաններով, ունի ոսկեզոծ պատվածք։ Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով վերևում մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում թողարկման տարեթիվը՝ «2008»: 

Հուշադրամի դարձերեսի  կենտրոնում  խորընկած պատկերված  է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդանիշը, իսկ դրա ներքևի  ուղղանկյում մասում երկու տողով նշված է անվանական արժեքը։ Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով մակագրված է «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 15 ՏԱՐԻՆ»։

Հուշադրամը  դրվագվել է Ավստրիայի դրամահատարանում: Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: