478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը թույլ կտա հաղթահարել ֆինանսական ճգնաժամը. վարչապետ
13:31
13 Նոյեմբերի 2008

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Չինաստանի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը թույլ կտա ավելի հեշտությամբ հաղթահարել դժվարությունները, հինգշաբթի ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզիանի ինքնավար շրջանի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում, որը գլխավորում է շրջանի քաղաքական ժողովրդական խորհրդակցական խորհրդի համաչինական կոմիտեի նախագահ Այսխայջի Քրեմուբայը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել պատվիրակության անդամների հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները՝ կարևորելով ՉԺՀ-ի հետ սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում կապերի սերտացումն ու երկու երկրների միջև գործակցությունը նոր նախաձեռնություններով ընդլայնելը։

Շուրջ 21 մլն բնակչություն ունեցող Սինցզիանի շրջանի պատվիրակության ղեկավարը ՀՀ վարչապետին ներկայացրել է շրջանի արագ զարգացող տնտեսության ներկայիս վիճակն ու ծրագրերը՝ նշելով, որ հետաքրքրված են Հայաստանի հետ շինանյութերի արտադրության, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցություն ծավալելու։

Միաժամանակ Քրեմուբային ավելացրել է, որ երկկողմ կապերը սերտանում են փոխադարձ այցելություններով։ Նա Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել Սինցզիանի ամենամյա  խոշոր տոնավաճառին, որտեղ կարելի է բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր քննարկել, կապեր հաստատել և սկիզբ դնել նոր համագործակցության:

Հանդիպմանը ներկա են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև համապատասխան ոլորտների նախարարներ: Նախարարներին առաջարկվել է պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավորությունները:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: